Պաուլինա Վեգա
Պաուլինա Վեգա Paulina Vega | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Բառանկիլյա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Կրթություն | Պապական Քսավերիան համալսարան |
Մասնագիտություն | մոդել |
Պարգևներ և մրցանակներ | |
Paulina Vega Վիքիպահեստում |
Պաուլինա Վեգա (իսպ.՝ Paulina Vega, հունվարի 15, 1993, Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի մոդել, «Միսս Տիեզերք 2014» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող։ Վեգան դարձել է «Միսս Տիեզերք» մրցույթի պատմության մեջ 2-րդ կոլումբիացի հաղթողը, առաջինը եղել է Լուս Մարինա Լուլուագան, որը հաղթել է 1958 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաուլինա Վեգան ծնվել է կոլումբիական Բարանկիլիա քաղաքում։ Նրա հայրը՝ Ռոդոլֆո Վեգա Լիամասն է, սրտաբան, մայրը՝ Լուարա Դիեպպան։ Պաուլինան հանդիսանում է կոլումբիացի առասպելական տենոր Գաստոն Վեգայի թոռնուհին, իսկ նրա տատիկը 1953 թվականին դարձել է «Միսս Ատլանտիկո»։ Վեգան սովորում է Կոլումբիայի ամենահին և հայտնի բարձրագույն հաստատություններից մեկում, ինչպես նաև նա խոսում է անգլերեն և մի քիչ ֆրանսերեն։
Գեղեցկության մրցույթների մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միսս Կոլումբիա 2013» մրցույթում, որը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 11-ին Կարտահենա-դե-Ինդիաս քաղաքում, Պաուլինա Վեգան ներկայացրել է Ատլանտիկոյի դեպարտամենտը։ Նա հաղթեց և իրավունք ստացավ ներկայացնելու իր երկիրը «Միսս Տիեզերք 2014»-ում։
2015 թվականի հունվարի 25-ին Ֆլորիդայի Դորալ քաղաքում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2014» մրցույթը[1]։ Պաուլինա Վեգան հաղթանակ տարավ՝ դառնալով Կոլումբիայի 2-րդ ներկայացուցիչը, ով հաղթել է այդ մրցույթում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղթանակից հետո նա խոստովանել է. «Այս երազանքը՝ ներկայացնել արդի կնոջը։ Կնոջը, որը հոգ է տանում ոչ միայն դրա մասին, թե ինչպես լինել գեղեցիկ և դյութիչ, այլև դրա մասին, թե ինչպես լինել պրոֆեսիոնալ, խելոք և աշխատասեր»։
- «Միսս Տիեզերք» մրցույթի մասնակցի հարցաթերթում՝ Պաուլինա Վեգան խոստովանել է, որ աչքերը բաց է քնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.