Պաննա Նաիկ
Պաննա Նաիկ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1933 (90 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, մատենագետ, գրող և գրադարանավար |
Լեզու | գուջարատի |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Դրեքսելի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Մումբայի համալսարան և Սենտ Խավիեր Քոլեջ |
Աշխատավայր | Van Pelt Library? և Փենսիլվանիայի համալսարան |
Կայք | pannanaik.com |
Պաննա Նաիկ(դեկտեմբերի 28, 1933, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդկերեն գուջարաթի լեզվով ստեղծագործող բանաստեղծ և արձակագիր, 1960 թվականից ապրում է Ֆիլադելֆիայում, ԱՄՆ։ Աշխատել է տեղի համալսարանում, գրել է պոեզիա՝ շրջապատող աշխարհից ազդվելով։ Նրա Pravesh գիրքը (1975) արժանացել է քննադատների գնահատանքին, և դրանից հետո նա հրատարակել է ևս մի քանի բանաստեղծական ժողովածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաննա Նաիկը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 28-ին Բոմբեյում (այժմ՝ Մումբայ)՝ Դիրաջլալ Մոդիի և Ռաթանբենի ընտանիքում[1]։ Նրա պապը՝ Չհագանլալ Մոդին (1857-1946), եղել է Բարոդա նահանգի կրթության տեսուչը և գրել է հայտնի պատմական գեղարվեստական գրականություն՝ Իրավատին(Irawati): Նրա ընտանիքը Սուրաթից էր։ Մայրը՝ Ռաթանբենը, հաճախ է ասմունքել գուջարաթի և սանսկրիտ լեզուներով կրոնական և աշխարհիկ բանաստեղծություններ, որոնց ազդեցությամբ Պաննան սկսել է հետաքրքրվել պոեզիայով[2]։ Նա ավարտել է բակալավրիատը 1954 թվականին, իսկ 1956 թվականին ստացել է մագիստրոսի կոչում՝ գուջարաթի և սանսկրիտ լեզուներով՝ Բոմբեյի համալսարանին(այժմ՝ Մումբայի համալսարան) կից Սենթ Քսավիերս քոլեջում։ 1960 թվականին Նաիկը տեղափոխվել է ԱՄՆ՝ որպես հարսնացու[3]։
1962 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի Դրեքսել համալսարանում ստացել է գրադարանագիտության մագիստրոսի կոչումը։ Ապա 1973 թվականին բնական գիտությունների մագիստրոսի կոչում՝ Հարավային Ասիա թեմայով հետազոտական ուսումնասիրությունների համար՝ Փենսիլվանիայի համալսարանում[4]։
Նաիկը աշխատել է որպես մատենագետ և գրադարանավար Փենսիլվանիայի համալսարանի Վան Պելտի գրադարանում 1964-2003 թվականներին[5] և 1985-2002 թվականներին՝ որպես գուջարաթիի պրոֆեսոր։ Նրա ամուսինը՝ Նիկուլ Նաիկը մահացել է 2004 թվականին[5][6][7]։ 2015 թվականին նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել հաշվապահ Նաթվար Գանդիի հետ[8]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաննայի պոեզիան պատկերում է ժամանակակից քաղաքում և օտար երկրում ապրող կնոջ զգացմունքները՝ կենտրոնանալով «գոյատևման, ինքնության և օտարման» վրա։ Նա բանաստեղծություններում նաև արտացոլում է իր հարաբերությունները տղամարդկանց հետ, ամուսնական կյանքի դժվարությունները, հույսերն ու տառապանքները։ Պաննայի պոեզիան ֆեմինիստական բնույթի է[2][7]։ Նա կրում է ամերիկացի բանաստեղծուհի Էնն Սեքսթոնի ազդեցությունը, ում «Սիրային բանաստեղծությունները» (1967) ոգեշնչել են նրան պոեզիա գրել[9]։ Նա ոգեշնչվել է հնդկական, ինչպես նաև արևմտյան բանաստեղծական ավանդույթներից։ Պաննայի առաջին բանաստեղծական ժողովածուն Prawesh-ը («Ընդունելություն», 1975) արժանացավ քննադատների ուշադրությանը։
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆիլադելֆիա»(1981),
- «Նիսբաթ»(Nisbat, 1984),
- «Արասպարաս» (Arasparas, 1989),
- Ավանջավան (Avanjavan, 1991),
- Ռանգ Զարուխեն (Rang Zarukhe,2005),
- «Ծաղկած բալենի» (चेरी ब्लॉसम,Cherry Blossom 2004),
- Կեթլակ Կավյո ( केटलक काव्यो,Ketlak Kavyo 1990)
- Վիդեշինին (Videshini, 2000) իր առաջին հինգ բանաստեղծական ժողովածուների վերահրատարակումն է, որն անդրադառնում է հնդկական սփյուռքի խնդիրներին[10]։
- "Աթթար Աքշար", հոքուների ժողովածու։
- "Ֆլամինգո" (2003), պատմվածքների ժողովածու։
Անթոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաիկի պոեզիան ընդգրկված է նաև պոեզիայի անթոլոգիաներում։
- Ուդի Գայո Հանս(Udi Gayo Hans, 1996),
- Շրեշթ Վարտաո, Քութիպ, Նավալիկա Չայան ժողովածու գուջարաթիով (Shreshth Vartao, Qutip, Gujarati Navalika Chayan, 1997),
- Կատա Նալինբաինի, Նավալիկա Չայան(Katha Nalinbhaini in Gujarati Navalika Chayan, 2001),
- Գալնա Տանկա, Նավալիկա Չայան (Galna Tanka in Gujarati Navalika Chayan, 2002)։
Պաննա Նաիկի էսսեն ընդգրկվել է Սուրեշ Դալալի խմբագրած "Աբ-ից Բաաթ Ֆաիլ Գայ"(Ab To Baat Fail Gai)անթոլոգիայում[5][6]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 թվական, Գուջարաթի կառավարության պոեզիայի մրցանակ(Government of Gujarat's Prize in Poetry) առաջին ժողովածուի`Pravesh-ի համար[2]։
- 2002 թվական, Չունիլալ Վելջի Մեհտայի մրցանակ(Chunilal Velji Mehta Award)[5]:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://pannanaik.com/, Պաննա Նաիկ, գրողի պաշտոնական կայքը
- https://www.amazon.com/Books-Panna-Naik/s?rh=n%3A283155%2Cp_27%3APanna+Naik, Պաննա Նաիկի գրքերը amazon․com կայքում
- https://muse.jhu.edu/article/835039/pdf,Panna Naik, Saleem Peeradina, World Literature Today,University of Oklahoma,Volume 85, Number 1, January-February 2011, p. 13
- https://kavishala.com/sootradhar/panna-naik, Պաննա Նաիկի մասին kavishala կայքում
- https://books.google.am/books/about/Searching_for_Home.html?id=JAyAzwEACAAJ&redir_esc=y, Պաննա Նաիկի, հոքուի ժողովածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brahmabhatt, Prasad (2010). અર્વાચીન ગુજરાતી સાહિત્યનો ઈતિહાસ - આધુનિક અને અનુઆધુનિક યુગ [History of Modern Gujarati Literature – Modern and Postmodern Era] (in Gujarati). Ahmedabad: Parshwa Publication. pp. 139–141. ISBN 978-93-5108-247-7
- ↑ 2,0 2,1 2,2 Coppola, Carlo (1982). «Panna Naik: An Introduction». Journal of South Asian Literature. 17 (2): 183–186. JSTOR 40872488.
- ↑ Committee on South Asian Women Bulletin. The Committee. 1983. էջ 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Roshni Rustomji-Kerns (1995). Living in America: poetry and fiction by South Asian American writers. Westview Press. էջ 272. ISBN 978-0-8133-2379-4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Jani, Suresh B. (2007 թ․ հուլիսի 2). «પન્ના નાયક, Panna Naik». ગુજરાતી પ્રતિભા પરિચય (գուջարաթի). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Brahmabhatt, Prasad (2010). અર્વાચીન ગુજરાતી સાહિત્યનો ઈતિહાસ - આધુનિક અને અનુઆધુનિક યુગ [History of Modern Gujarati Literature – Modern and Postmodern Era] (գուջարաթի). Ahmedabad: Parshwa Publication. էջեր 139–141. ISBN 978-93-5108-247-7.
- ↑ 7,0 7,1 Gadit, Jayant. «પન્ના નાયક» [Panna Nayak]. gujaratisahityaparishad.com (գուջարաթի). Gujarati Sahitya Parishad. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Shastri, Parth. «The accountant and the poetess». The Times of India.
- ↑ «મારા વિશે» [About Me]. pannanaik.com (գուջարաթի). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «The accountant and the poetess». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.