Պալացցո Պիզանի Գրիտտի
Տեսակ | պալատ և հյուրանոց |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Հասցե | Campo del Traghetto, 2466-67, San Marco |
Պաշտոնական կայք |
Պալացցո Պիզանի Գրիտտի (իտալ.՝ Palazzo Pisani Gritti), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Սան Մարկո շրջանում՝ Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցու դիմաց։ Կառուցված է գոթական ոճով բնորոշ աղեղնավոր կամարներով[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատը կառուցվել է 14-րդ դարում և այդ ժամանակ ունեցել է երեք հարկ։ 16-րդ դարում ստեղծվել է երկրորդ ճակատը՝ հակառակ ջրանցքին, որի վրա տեղալակված էր Տրագետո հրապարակը (իտալ.՝ Campo del Traghetto)։ Ջրանցքի կողմի ճակատին ժամանակին գտնվում էին Ջորջոնեի որմնանկարները, որոնք ներկայումս կորած են[1]։ 19-րդ դարի վերջին կառուցվել է լրացուցիչ հարկ[1]։
Առաջին սեփականատերը Պիզանի ականավոր ընտանիքն էր, հետո պալատը վաճառվեկ է Գրիտի ընտանիքին, որի անդամներից մեկը Վենետիկի դոժն էր։ 19-րդ դարի վերջին Գրիտին նույնպես վաճառել է պալատը, և այստեղ բացվել է էլիտար հյուրանոց, որը մի քանի անգամ փոխել է սեփականատերերին, բայց գոյություն ունի նաև ներկայումս[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcello Brusegan. La grande guida dei monumenti di Venezia. Roma, Newton & Compton, 2005 ISBN 88-541-0475-2
- Guida d'Italia – Venezia. 3a ed. Milano, Touring Editore, 2007 ISBN 978-88-365-4347-2