Չինաստանի արվեստի ազգային թանգարան
Չինաստանի արվեստի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Չինաստան |
Տեղագրություն | Jingshan Subdistrict? |
Պատկանում է | Չինաստանի մշակույթի նախարարություն և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն |
Հիմնադրվել է | 1963 |
Հիմնադիր | Մաո Ցզե Դուն |
Կայք | namoc.org/en/(անգլ.) և namoc.org(չին.) |
Չինաստանի արվեստի ազգային թանգարան(անգլ.՝ National Art Museum of China), տեղակայված Չինաստանի Պեկին քաղաքում գտնվող Դոնգչենգ թաղամասի Ուուսի պողոտա 1 հասցեում։ Այն Չինաստանի արվեստի խոշորագույն թանգարաններից մեկն է և ֆինանսավորվում է Մշակույթի նախարարության կողմից[1]։ Թանգարանի կառուցումը սկսվել է 1958 թվականին և ավարտվել 1962-ին։ Այն ունի ընդհանուր 30,000 քառ․մետր տարածք։ Թանգարանը վերանորոգվել է 2004 թվականի մայիսից մինչև 2005 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում և նրան տրվել է 5,375 քառ․մետր մակերեսով լրացուցիչ տարածք։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մշտական հավաքածուն ներառում է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից չինական արվեստի գործեր, ինչպես նաև Արևմուտքի նշանակալի արվեստի գործեր։ Չնայած թանգարանը պարունակում է չինական կայսերական արվեստի հավաքածու, նրա հիմնական առաքելությունն է ծառայել որպես ազգային մակարդակի արվեստի թանգարան՝ նվիրված Չինաստանի ժամանակակից և արդիական գեղարվեստական գործերը ցուցադրելու, հավաքելու և ուսումնասիրելու համար։
Թանգարանում գործում է 21 ցուցասրահ։
Դրա հավաքածուները բաժանված են հատուկ կատեգորիաների.
- ավանդական չինական նկարչություն,
- յուղանկար,
- տպագրություն,
- քանդակ,
- Չինական Նոր տարվա նկարներ,
- ավանդական պատկերասրահ,
- ծաղրանկար,
- ջրաներկ նկարչություն,
- լաք,
- ճենապակի, և
- տարազներ։
Ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին չորս բարձրակարգ ճարտարապետներ` Ֆրենկ Գեհրին, Զահա Հադիդը, Ժան Նովելը և Մոշե Սաֆդիին, հրավիրվել էին՝ ներկայացնելու արվեստի ազգային թանգարանի շենքի համար նախագծեր, որը յոթ անգամ ավելի մեծ պետք է լիներ, քան ներկայիս տեղը։ Թանգարանը կկառուցվի Պեկինի ճարտարապետական դիզայնի ինստիտուտի հետ համատեղ։ Նուվելի ծրագրերը բացահայտվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի ճարտարապետներ և չինական ու ֆրանսիական քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History». NAMOC. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Gareth Harris (September 20, 2014), Designs for Beijing mega-museum unveiled Արխիվացված 2014-09-24 Wayback Machine The Art Newspaper.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։ |
|