Չինաստանի արվեստի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի արվեստի ազգային թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Չինաստան
ՏեղագրությունJingshan Subdistrict?
Պատկանում էՉինաստանի մշակույթի նախարարություն և ՉԺՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Հիմնադրվել է1963
ՀիմնադիրՄաո Ցզե-Դուն
Կայքnamoc.org/en/(անգլ.) և namoc.org(չին.)
Քարտեզ
Քարտեզ

Չինաստանի արվեստի ազգային թանգարան(անգլ.՝ National Art Museum of China), տեղակայված Չինաստանի Պեկին քաղաքում գտնվող Դոնգչենգ թաղամասի Ուուսի պողոտա 1 հասցեում։ Այն Չինաստանի արվեստի խոշորագույն թանգարաններից մեկն է և ֆինանսավորվում է Մշակույթի նախարարության կողմից[1]։ Թանգարանի կառուցումը սկսվել է 1958 թվականին և ավարտվել 1962-ին։ Այն ունի ընդհանուր 30,000 քառ․մետր տարածք։ Թանգարանը վերանորոգվել է 2004 թվականի մայիսից մինչև 2005 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում և նրան տրվել է 5,375 քառ․մետր մակերեսով լրացուցիչ տարածք։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մշտական հավաքածուն ներառում է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից չինական արվեստի գործեր, ինչպես նաև Արևմուտքի նշանակալի արվեստի գործեր։ Չնայած թանգարանը պարունակում է չինական կայսերական արվեստի հավաքածու, նրա հիմնական առաքելությունն է ծառայել որպես ազգային մակարդակի արվեստի թանգարան՝ նվիրված Չինաստանի ժամանակակից և արդիական գեղարվեստական գործերը ցուցադրելու, հավաքելու և ուսումնասիրելու համար։

Թանգարանում գործում է 21 ցուցասրահ։

Դրա հավաքածուները բաժանված են հատուկ կատեգորիաների.

  • ավանդական չինական նկարչություն,
  • յուղանկար,
  • տպագրություն,
  • քանդակ,
  • Չինական Նոր տարվա նկարներ,
  • ավանդական պատկերասրահ,
  • ծաղրանկար,
  • ջրաներկ նկարչություն,
  • լաք,
  • ճենապակի, և
  • տարազներ։

Ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին չորս բարձրակարգ ճարտարապետներ` Ֆրենկ Գեհրին, Զահա Հադիդը, Ժան Նովելը և Մոշե Սաֆդիին, հրավիրվել էին՝ ներկայացնելու արվեստի ազգային թանգարանի շենքի համար նախագծեր, որը յոթ անգամ ավելի մեծ պետք է լիներ, քան ներկայիս տեղը։ Թանգարանը կկառուցվի Պեկինի ճարտարապետական դիզայնի ինստիտուտի հետ համատեղ։ Նուվելի ծրագրերը բացահայտվել են 2014 թվականի սեպտեմբերի 18-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են բազմաթիվ հայտնի ճարտարապետներ և չինական ու ֆրանսիական քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History». NAMOC. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  3. Gareth Harris (September 20, 2014), Designs for Beijing mega-museum unveiled Արխիվացված 2014-09-24 Wayback Machine The Art Newspaper.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինաստանի արվեստի ազգային թանգարան» հոդվածին։