Չարլզ I-ը երեք կողմերից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ I-ը երեք կողմերից
տեսակգեղանկար
նկարիչԱնտոնիս վան Դեյք[1]
տարի1635
բարձրություն84,4 սանտիմետր[2]
լայնություն99,4 սանտիմետր[2]
ուղղությունբարոկկո
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՎինձոր ամրոց
հավաքածուԹագավորական հավաքածու և Վինձոր ամրոց
սեփականատերԳեորգ IV[3]
հիմնական թեմաՉարլզ I Ստյուարտ
Ծանոթագրություններ
 Triple portrait of Charles I by Anthony van Dyck Վիքիպահեստում

«Չարլզ I-ը երեք կողմերից» կամ «Չարլզ I-ի եռակի դիմանկար», հոլանդացի գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի նկարը՝ ստեղծված 1635—1636 թվականներին։ Ներկայումս նկարը Թագավորական հավաքածուի մաս է հանդիսանում[4]։

Նկարում երեք դիտանկյունից պատկերված է Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտը։ Թագավորի պատկերը տարբերվում է հագուստի գույներով և օձիքի ժանյակի նախշով, սակայն Կապիչի միաբանության երկնագույն ժապավենը առկա է յուրաքանչյուրում[4]։

Դիմանկարն ստեղծվել է հետագայում Հռոմ ուղարկելու համար, որտեղ դրա հիման վրա իտալացի քանդակագործ Լորենցո Բերնինին պետք է քանդակեր թագավորի կիսանդրին։ 1638 թվականին Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը ուղարկել է քանդակը թագուհի Հենրիետա Մարիային այն հույսով, որ դա կնպաստի Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Անգլիայի եկեղեցու հաշտեցմանը[5]։ Արքունիքում նկատել են Բերնինիի հեղինակած կիսանդրու վարպետությունը և նմանությունը։ Թագուհի Հենրիետա Մարիան հետագայում պատվիրել է իր արձանը, սակայն քաղաքացիական պատերազմի պատճառով պատվերն այդպես էլ չի կատարվել։ Հեղափոխությունից հետո Չարլզ I-ի կիսանդրին վաճառվել է, այնուհետև վերադարձվել Թագավորական հավաքածու, սակայն 1698 թվականին ոչնչացել է Ուայթհոլ պալատի հրդեհի ժամանակ։

Նկարը մնացել է Բերնինիի մոտ և հետագայում ժառանգություն անցել նրա ընտանիքին։ Մոտ 1802 թվականին քանդակագործի սերունդներից այն ձեռք է բերել բրիտանացի հավաքորդ Ուիլյամ Բյուկենանը։ 1822 թվականին նկարը գնվել է Թագավորական հավաքածուի լրացման համար, այժմ դիմանկարը ցուցադրվում է Վինձոր ամրոցում։

Ենթադրաբար նկարն ստեղծվել է 1530 թվականին Լորենցո Լոտտոյի հեղինակած եռակի դիմանկարի ազդեցությամբ[4]։ Իր հերթին վան Դեյքի ստեղծած դիմանկարն կարող է ազդած լինել «Կարդինալ Ռիշելյեի դիմանկարը» (1642) և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հեղինակած «Rosa Triplex» նկարի (1874) ստեղծման վրա[6]։

Հետագայում մոտավորապես 1750 թվականին ստեղծվել են դիմանկարի բազմաթիվ պատճեններ, պահվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հավաքածուում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/57113
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.royalcollection.org.uk/collection/404420/charles-i-1600-1649
  3. Թագավորական հավաքածու
  4. 4,0 4,1 4,2 «Charles I (1600-49) in three positions». The Royal Collection. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. Kevin Sharpe The Personal Rule of Charles I. — Yale University Press, 1992. — С. 306—307. — ISBN 978-0-300-06596-1
  6. «Rosa Triplex». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «Charles I». V&A Search the Collections. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.