Չարիքի խնդիր
Չարիքի խնդիր, չարիք և տառապանք գոյության դեպքում ամենակարող, ամենագետ և ամենաբարեսիրտ Աստծո գոյության խնդիր[1][2][3]։ Ներկայում այս հասկացությունների տարբեր սահմանումներ կան։ Խնդրի ամենահայտնի ներկայացումը պատկանում է Էպիկուրոսին։ Խնդիրը մասսայականցրել է Դեյվիդ Հյում։
Կրոնի փիլիսոփայությունից բացի չարիքի խնդիրը նաև կարևոր է աստվածաբանության և էթիկայի մեջ։ Չարիքի և հարող խնդիրների վերաբերյալ քննարկումներ կան նաև փիլիսոփայական այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են աշխարհիկ էթիկան[4][5][6] և էվոլյուցիոն էթիկան[7][8]։ Սակայն, խնդիրը սովորաբար դիտարկվում է աստվածաբանության կոնտեքստում[2][3]։
Չարիքի խնդրի պատասխանները ավանդաբար եղել են երեք տեսակի՝ պաշտպանություն, մերժում և թեոդիցիա։
Չարիքի խնդիրը սովորաբար ունի ձևակերպման երկու տեսակ. չարիքի տրամաբանական խնդիր և չարիքի ակնհայտ խնդիր։ Փաստարկի տրամաբանական տարբերակը փորձում է ցույց տալ, որ Աստծո և չարիքի միաժամանակ գոյությունը տրամաբանորեն անհնար է[2][9], իսկ ակնհայտ տարբերակը փորձում է ցույց տալ, որ ամենազոր, ամենագետ և բոլորովին բարի Աստծո գոյությունը անհավանական է աշխարհում առկա չարիքի պայմաններում[3]։ Չարիքի խնդրի որոշ տարբերակներ ընդլայնում են այն՝ մարդկանցից բացի այլ օրգանիզմների տառապանքը նույնպես ընդգրկելով[10]։
Սահմանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայն իմաստով չարիքը սահմանվում է որպես կամայական ցավ և տառապանք[11], սակայն այս սահմանումը խնդրահարույց է։ Ըստ Մարկուս Սինգերի՝ չարիքի օգտակար սահմանումը պետք է հիմնված լինի այն գիտելիքի վրա, որ «եթե ինչ-որ բան իրական չարիք է, ուրեմն այն չի կարող անհրաժեշտ լինել, և եթե այն իրոք անհրաժեշտ է, ուրեմն այն չի կարող չարիք լինել»[12] ։ Ըստ Ջոն Քեմփի՝ չարիքը չի կարող հասկացվել «պարզ հեդոնիստական սանդղակով, որտեղ հաճույքը դրական է, ցավը՝ բացասական»[13][11]։ Համաձայն ԱՄՆ-ի Բժշկության ազգային ակադեմիայի՝ ցավը գոյատևման համար անհրաժեշտ է. «առանց ցավի աշխարհը անհավանական վտանգավոր տեղ կլիներ»[14][15]։
Չնայած ամենա-Աստծո գոյության դեմ արգումենտներից շատերը հիմնված են չարիքի լայն իմաստով սահմանման վրա, «չարիքի բնույթով հետաքրքրված ժամանակակից փիլիսոփաների մեծ մասը հիմնականում կենտրոնանում են չարիքի ավելի նեղ սահմանման վրա»[16]։ Չարիքի ավելի նեղ կոնցեպտը կապված է բարոյական դատապարտման հետ, և կիրառելի է միայն անկախ որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող բարոյական ագենտների համար. այն թույլ է տալիս որոշոկի քանակությամբ ցավի և տառապանքի գոյություն՝ առանց այն չարիք համարելու[17] ։ Քրիստոնությունը հիմնված է «տառապանքի փրկարար արժեքի» վրա[18]։
Փիլիսոփա Եվա Գարարդը պնդել է, որ «չարիք» եզրը չի կարող կիրառվել սովորական ապօրինությունները նկարագրելու համար, քանի որ «գոյություն ունի որակական, ոչ թե միայն քանակական տարբերություն չարիքի և այլ ապօրինությունների մեջ. չարիքը միայն վատ կամ սխալ գործողությունը չէ, այլ նրանք, որոնք հատուկ սարսափելի որակ ունեն»[17] ։ Կալդերը պնդում է, որ չարիքը պետք է ներառի զոհին զգալի վնաս պատճառելու փորձ կամ ցանկություն՝ առանց բարոյական հիմնավորման։
Կախված հավատքի համակարգից չարիքը տարբեր իմաստ ունի, և այն կարելի է դիտարկել ինչպես կրոնական, այնպես էլ բնական կամ աշխարհիկ տեսանկյունից[19]։ Ըստ Ջոն Կեկեսի՝ գործողությունը չարիք է, եթե «(1) այն ծանր վնաս է պատճառում (2) անմող զոհերի, և այն (3) դիտավորյալ է, (4) չարամտորեն դրդված է և (5) բարոյապես չարդարացված է»[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tuling, Kari H. (2020). «Part 1: Is God the Creator and Source of All Being – Including Evil?». In Tuling, Kari H. (ed.). Thinking about God: Jewish Views. JPS Essential Judaism Series. Lincoln and Ֆիլադելֆիա: University of Nebraska Press/Jewish Publication Society. էջեր 3–64. doi:10.2307/j.ctv13796z1.5. ISBN 978-0-8276-1848-0. LCCN 2019042781. S2CID 241611417.
- ↑ 2,0 2,1 2,2 The Stanford Encyclopedia of Philosophy, "The Problem of Evil", Michael Tooley
- ↑ 3,0 3,1 3,2 The Internet Encyclopedia of Philosophy, "The Evidential Problem of Evil", Nick Trakakis
- ↑ Nicholas J. Rengger, Moral Evil and International Relations, in SAIS Review 25:1, Winter/Spring 2005, pp. 3–16
- ↑ Peter Kivy, Melville's Billy and the Secular Problem of Evil: the Worm in the Bud, in The Monist (1980), 63
- ↑ Kekes, John (1990). Facing Evil. Princeton: Princeton UP. ISBN 978-0-691-07370-5.
- ↑ Timothy Anders, The Evolution of Evil (2000)
- ↑ Becker, Lawrence C.; Becker, Charlotte B. (2013). Encyclopedia of Ethics. Routledge. էջեր 147–149. ISBN 978-1-135-35096-3.
- ↑ The Internet Encyclopedia of Philosophy, "The Logical Problem of Evil", James R. Beebe
- ↑ Peter van Inwagen (2008). The Problem of Evil. Oxford University Press. էջեր 120, 123–126, context: 120–133. ISBN 978-0-19-954397-7.
- ↑ 11,0 11,1 Calder, Todd (2013 թ․ նոյեմբերի 26). «The Concept of Evil». Stanford Encyclopedia of Philosophy. Stanford University. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Marcus G. Singer, Marcus G. Singer (2004 թ․ ապրիլ). «The Concept of Evil». Philosophy. Cambridge University Press. 79 (308): 185–214. doi:10.1017/S0031819104000233. JSTOR 3751971. S2CID 146121829.
- ↑ Kemp, John (2009 թ․ փետրվարի 25). «Pain and Evil». Philosophy. 29 (108): 13. doi:10.1017/S0031819100022105. S2CID 144540963. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Committee on Advancing Pain Research, Care, and Education, Institute of Medicine (US). «Relieving Pain in America: A Blueprint for Transforming Prevention, Care, Education, and Research». NCBI Bookshelf. National Academies Press (US). Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Reviews». The Humane Review. E. Bell. 2 (5–8): 374. 1901.
- ↑ Calder, Todd C. (2007). «Is the Privation Theory of Evil Dead?». American Philosophical Quarterly. 44 (4): 371–381. JSTOR 20464387.
- ↑ 17,0 17,1 Garrard, Eve (2002 թ․ ապրիլ). «Evil as an Explanatory Concept» (PDF). The Monist. Oxford University Press. 85 (2): 320–336. doi:10.5840/monist200285219. JSTOR 27903775.
- ↑ Taliaferro, Charles. «Philosophy of Religion». Stanford Encyclopedia of Philosophy. Sanford University. էջ 3.1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Rorty, Amélie Oksenberg. Introduction. The Many Faces of Evil: Historical Perspectives. Ed. Amélie Oksenberg Rorty. London: Routledge, 2001. xi–xviii.Կաղապար:ISBN?
- ↑ Kekes, John (2017). «29, The Secular Problem of Evil». In Bar-Am, Nimrod; Gattei, Stefano (eds.). Encouraging Openness: Essays for Joseph Agassi on the Occasion of His 90th Birthday. Springer. էջ 351. ISBN 9783319576695.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարիքի խնդիր» հոդվածին։ |
|