Չադի երաժշտություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չադի երաժշտությունը, բնակչության էթնիկական խայտաբղետության հետևանքով բազմազան է Չադի երաժշտությանի մշակույթը։ Չադի շատ ժողովուրդների երաժշտական ավանդույթները խստորոշ կարգավորված են, նաև կապված հասարակության կաստայական ստորաբաժանման, սոցիալական սահմանափակումների հետ (օրինակ՝ ամեն ոք իրավունք չունի նվազելու այս կամ այն նվագարանը)։
Նվագարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական գործիքների մեջ մեծ թիվ են կազմում տարբեր ձևերի՝ փայտից, կավից պատրաստված թմբուկները։ Տարածված են նաև այլ հարվածային նվագարաններ՝ ճչանակներ, զանգակներ, քսիլոֆոններ։ Փողային գործիքները, ինչպես և լարայինները (լյուտնյա), ըստ երևույթին բերվել են արաբ երկրներից (ալգաիտա՝ հոբոյի տիպի, կլաոնետ, 230 սանտիմետր֊անոց մետաղյա փող)։
Անսամբլի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպիկ պրոֆեսիոնալ անսամբլի կազմն է՝ ալգաիտա, 2—3 թմբուկ, ինքն իրեն նվագակցող երգիչ։ Բազմազան են երգերն ու պարերը, որոնցից շատերը կապված են որոշակի զբաղմունքի (մդոմդանգ՝ որսորդների պար), ծեսի (նդոն մբեսի, բայան, կլյագթաղման և այլ ծեսերի պարեր), տոնակատարության (սաի, բասակա, ջոռո-ջոռո)․ բազմաթիվ են նշանավոր իրադարձություններին կամ մարդկանց նվիրված գովերգերը։ Երգերի մեծամասնությանը բնորոշ է պենտատոնիկան, կատարումը փոխերգով (մենակատար-երգչախումբ կամ 2 երգչախմբի փոխերգ)։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախություն նվաճելուց հետո մեծ ուշադրություն է դարձվում երաժշտական մշակույթի զարգացմանը։Նջամենայի համալսարանին կից կազմակերպված Ազգային կենտրոնը հավաքում և մշակում է երաժշտական բանահյուսությունը։1970 թ. ստեղծվել է Պարի ազգային անսամբլ (գեղարվեստական ղեկավարն է Նգորիո Բուլետինը), որի հետ է կապված Չադի բազմաթիվ երաժիշտների, այդ թվում երգիչներ Մագալվան Բետարի, Զայդո Կեմոյի գործունեությունը։ Անսամբլը հյուրախաղերով հանդես է գալիս այլ երկրներում (1975 թ. եղել է ԽՍՀՄ-ում)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Новейшая история Африки, 2 изд․, М․, 1968;
- Субботин В․ А․, Колонии Франции в 1870—1918 гг․, М․, 1973;
- Сюре-Каналь Ж․, Африка Западная и Центральная, пер․ с франц․, М․, 1961;
- Le Согпес J․, Histoire politique du Tchade de 1900 a 1962, P․, 1963;
- Hugоt P․, Le Tchad, P․, [1965];
- Bpisson J․, Histoire de Tchad et de Fort-Archambault, P․, 1966;
- L՝essor du Tchad, P․, 1969;
- Gonidec P․ F․, La Re¬ publique du Tchad, P․, 1971
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 659)։ |