Ուրշուլա Կոզել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրշուլա Կոզել
լեհ.՝ Urszula Kozioł
Ծնվել էհունիսի 20, 1931(1931-06-20)[1] (92 տարեկան)
ԾննդավայրRakówka, Lublin Voivodeship, Gmina Księżpol, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎրոցլավի համալսարան
ԱնդամակցությունPolish PEN Club?, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն
Պարգևներ
 Urszula Kozioł Վիքիպահեստում

Ուրշուլա Կոզել (լեհ.՝ Urszula Kozioł, հունիսի 20, 1931(1931-06-20)[1], Rakówka, Lublin Voivodeship, Gmina Księżpol, Biłgoraj County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող, մեծերի և մանուկների համար նախատեսված դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։ Արժանացել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդորական խաչի (1997)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրշուլա Կոզելը ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին Ռակուվկա գյուղում (Բիլգորայի պովյատ, Լյուբլինի վոևոդություն, ԼեհաստանԵրկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վրոցլավի համալսարանը։ 1950-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է միջնակարգ դպրոցում։ Ուրշուլա Կոզելի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1953 թվականին։ Հարել է, այսպես կոչված, «Współczesności» (Ժամանակակիցներ) գրական սերնդին։ 1956 թվականին Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի «Poglądy» («Կարծիքներ») ուսանողական ամսագրի կազմակերպիչներից մեկը (հրատարակվել է մինչև 1957 թվականը

1965 թվականից մինչև 1967 թվականը Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ 1971 թվականին դարձել է «Օդրա» ամսագրի գրականության բաժնի ղեկավար։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում ռազմական դրության ընթացքում աշխատել է հայրապետական բարեգործական կոմիտեում։ Մասնակցել է երկրում ծավալված ընդհատակյա գրական գործունեությանը, իսկ հետագայում՝ լեհական ՊԵՆ ակումբի աշխատանքներին։ Ուսանողական գրանտներով ստաժավորում է անցել ԱՄՆ-ում (1991) և Ֆրանսիայում (1993)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ
  • Ռետինե միջադիրներ / Gumowe klocki (1957),
  • Արմատների ռիթմով / W rytmie korzeni (1963),
  • Շերտ և ճառագայթ / Smuga i promień (1965),
  • Այցելությունների ցանկ / Lista obecności (1967),
  • Արևի ռիթմով / W rytmie słońca (1974),
  • Żalnik (1989),
  • Բառի կանգառներ / Postoje słowa (1994),
  • Մեծ ընդմիջում / Wielka pauza (1996),
  • Հեղուկ վիճակում / W płynnym stanie (1998); повести
  • Հիշողության կանգառներ / Postoje pamięci (1964),
  • Թռչուններ մտքի համար / Ptaki dla myśli (1971),
Պատմվածք
  • Noli me tangere (1984),
Պիեսներ
  • Անկախ կինը / Kobieta niezależna (1976),
  • Ներկված թագավորը / Król malowany (1978),
  • Ընտանեկան խորհուրդ / Narada familijna (1978),
Ստեղծագործություններ ու երգեր երեխաների համար
  • Կախարդական անուն / Magiczne imię (1986),
Ակնարկներ և էսսեներ
  • Առանձին երազանքներ ու առակներ / Osobnego sny i przypowieści (1966),
  • Ընդունարանից / Z poczekalni (1978) և այլն։

Ուրշուլա Կոզելը նաև բազմաթիվ աֆորիզմների հեղինակ է (Պատերազմը չի ավարտվում, այն հանգստանում է

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաստակի ոսկե խաչ (1974)
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի ասպետական խաչ (1981)
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդորական խաչ (1997)
  • Կարմիր վարդի մրցանակ (1963)
  • Ստանիսլավ Պենտակի անվան մրցանակ (1965)
  • Կոսցելսկիների անվան հիմնադրամի մրցանակ (1969)
  • Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի և արվեստի նախարարի 2 աստիճանի մրցանակ (1971)
  • Կոպենհագենում կայացած փառատոնի առաջին մրցանակ (1982)
  • Լեհական Պեն-ակումբի գրական մրցանակ (1983)
  • Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Der Eichendorff Literatur-Preis մրցանակ (2002)
  • Վրոցլավի համալսարանի honoris causaդեկտեր (2003)
  • Բիլգորայի պատվավոր քաղաքացի (2010)
  • Վրոցլավի գրական մրցանակ «Սիլեզիուս» (2011)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej / Archiwum Aleksandra Kwaśniewskiego / Aktualności / Rok 2000 i starsze / Odznaczenia dla twórców kultury». www.prezydent.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «Laureaci | Silesius». silesius.wroclaw.pl. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Współcześni polscy pisarze i badacze literatury. Słownik biobibliograficzny, t. 4, pod red. J. Czachowskiej, A. Szałagan. Warszawa: WSiP, 1996, s. 349. ISBN 83-02-05974-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրշուլա Կոզել» հոդվածին։