Ուրշուլա Կոզել
Ուրշուլա Կոզել լեհ.՝ Urszula Kozioł | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 20, 1931[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Անդամակցություն | Polish PEN Club?, Stowarzyszenie Pisarzy Polskich? և Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Ուրշուլա Կոզել (լեհ.՝ Urszula Kozioł, հունիսի 20, 1931[1], Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող, մեծերի և մանուկների համար նախատեսված դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ։ Արժանացել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդորական խաչի (1997)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրշուլա Կոզելը ծնվել է 1931 թվականի հունիսի 20-ին Ռակուվկա գյուղում (Բիլգորայի պովյատ, Լյուբլինի վոևոդություն, Լեհաստան)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վրոցլավի համալսարանը։ 1950-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է միջնակարգ դպրոցում։ Ուրշուլա Կոզելի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1953 թվականին։ Հարել է, այսպես կոչված, «Współczesności» (Ժամանակակիցներ) գրական սերնդին։ 1956 թվականին Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի «Poglądy» («Կարծիքներ») ուսանողական ամսագրի կազմակերպիչներից մեկը (հրատարակվել է մինչև 1957 թվականը)։
1965 թվականից մինչև 1967 թվականը Ուրշուլա Կոզելը եղել է Վրոցլավի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ 1971 թվականին դարձել է «Օդրա» ամսագրի գրականության բաժնի ղեկավար։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում ռազմական դրության ընթացքում աշխատել է հայրապետական բարեգործական կոմիտեում։ Մասնակցել է երկրում ծավալված ընդհատակյա գրական գործունեությանը, իսկ հետագայում՝ լեհական ՊԵՆ ակումբի աշխատանքներին։ Ուսանողական գրանտներով ստաժավորում է անցել ԱՄՆ-ում (1991) և Ֆրանսիայում (1993)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանաստեղծությունների ժողովածուներ
- Ռետինե միջադիրներ / Gumowe klocki (1957),
- Արմատների ռիթմով / W rytmie korzeni (1963),
- Շերտ և ճառագայթ / Smuga i promień (1965),
- Այցելությունների ցանկ / Lista obecności (1967),
- Արևի ռիթմով / W rytmie słońca (1974),
- Żalnik (1989),
- Բառի կանգառներ / Postoje słowa (1994),
- Մեծ ընդմիջում / Wielka pauza (1996),
- Հեղուկ վիճակում / W płynnym stanie (1998); повести
- Հիշողության կանգառներ / Postoje pamięci (1964),
- Թռչուններ մտքի համար / Ptaki dla myśli (1971),
- Պատմվածք
- Noli me tangere (1984),
- Պիեսներ
- Անկախ կինը / Kobieta niezależna (1976),
- Ներկված թագավորը / Król malowany (1978),
- Ընտանեկան խորհուրդ / Narada familijna (1978),
- Ստեղծագործություններ ու երգեր երեխաների համար
- Կախարդական անուն / Magiczne imię (1986),
- Ակնարկներ և էսսեներ
- Առանձին երազանքներ ու առակներ / Osobnego sny i przypowieści (1966),
- Ընդունարանից / Z poczekalni (1978) և այլն։
Ուրշուլա Կոզելը նաև բազմաթիվ աֆորիզմների հեղինակ է (Պատերազմը չի ավարտվում, այն հանգստանում է)։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վաստակի ոսկե խաչ (1974)
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի ասպետական խաչ (1981)
- Լեհաստանի Վերածննդի շքանշանի կոմանդորական խաչ (1997)
- Կարմիր վարդի մրցանակ (1963)
- Ստանիսլավ Պենտակի անվան մրցանակ (1965)
- Կոսցելսկիների անվան հիմնադրամի մրցանակ (1969)
- Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի և արվեստի նախարարի 2 աստիճանի մրցանակ (1971)
- Կոպենհագենում կայացած փառատոնի առաջին մրցանակ (1982)
- Լեհական Պեն-ակումբի գրական մրցանակ (1983)
- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Der Eichendorff Literatur-Preis մրցանակ (2002)
- Վրոցլավի համալսարանի honoris causaդեկտեր (2003)
- Բիլգորայի պատվավոր քաղաքացի (2010)
- Վրոցլավի գրական մրցանակ «Սիլեզիուս» (2011)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Oficjalna strona Prezydenta Rzeczypospolitej Polskiej / Archiwum Aleksandra Kwaśniewskiego / Aktualności / Rok 2000 i starsze / Odznaczenia dla twórców kultury»։ www.prezydent.pl։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին։ Վերցված է 2015-11-14
- ↑ «Laureaci | Silesius»։ silesius.wroclaw.pl։ Վերցված է 2015-07-15
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Współcześni polscy pisarze i badacze literatury. Słownik biobibliograficzny, t. 4, pod red. J. Czachowskiej, A. Szałagan. Warszawa: WSiP, 1996, s. 349. ISBN 83-02-05974-9.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kozioł Urszula Archived 2014-12-05 at the Wayback Machine. (լեհ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուրշուլա Կոզել կատեգորիայում։ |
|