Ուսըվե Բաքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսըվե Բաքո
Ծնվել է1909
Վախճանվել է1969
Մասնագիտությունիրավաբան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1953)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ուսըվե Բաքո (Բակոև Հուսիկ Բաքոյի, 1909 - 1969), քուրդ սովետական իրավաբան, բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1941 թվականից։ 1929-1931 թվականներին սովորել է Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան սովետական Արևելքի ազգային փոքրամասնությունների ինստիտում, ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19531931-1962 թվականներին աշխատել է արդարադատության մարմիններում. 1938-1941 և 1945-1962 թվականներին ՀՍՍՀ գերագույն դատարանի նախագահության, քրեական վճռաբեկ կոլեգիայի անդամ։ 1941-1944 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Լույս են տեսել Ուսըվե Բաքոի «Սրինգ» (1958, հայերեն), «Ծիածան» (1961), «Իմ կարոտը» (1963), «Արևի հյուրը» (1966), «Նոր ստեղծագործություններ» (1969), «Աշուն» (1971), «Դառնարած» (1978) գրքերը։ Ուսըվե Բաքոն ընտրվել է ՀՍՍՀ սովետների VIII համագումարի պատգամավոր։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։