Ումկա (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոպով և Վլադիմիր Պեկար |
Սցենարիստ | Յուրի Յակովլև |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սիկվել | Ումկան փնտրում է ընկերոջը |
Թվական | 1969 |
«Ումկա» (ռուս.՝ «Умка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1969 թվականին։ Արջուկ Ումկայի մասին պատմող հայտնի երկերգության առաջին մուլտֆիլմը, որ նկարահանվել է Վլադիմիր Պեկարի և Վլադիմիր Պոպովի կողմից[1]՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Սցենարի հեղինակը գրող Յուրի Յակովլևն է։
Մուլտֆիլմն ու նրա շարունակությունը՝ «Ումկան փնտրում է ընկերոջը» (ռուս.՝ «Умка ищет друга»), մեծ ճանաչման են արժանացել հաջողությամբ մտածված և նկարված սպիտակ արջուկի և մայր արջի կերպարների, դերասանների ձայնի, Եվգենի Կռիլատովի երաժշտության և մայր արջի երգի (օրորոցային) շնորհիվ, որ կատարում է Աիդա Վեդիշչևան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումկա (չուկ․՝ умӄы́ – «սպիտակ արջի արու») անունով սպիտակ արջուկը պատահականորեն ծանոթանում է չուկչա տղայի հետ։ Նրանք ընկերանում են, սակայն մարդիկ հեռանում են այդ վայրերից, որտեղ ապրում էր Ումկան։ Արջուկը տխրում է և ուզում է գտնել իր ընկերոջը։
Մուլտֆիլմի երկրորդ մասում Ումկան, գնալով ոչ հեռու գտնվող բևեռային կայան, մի քանի հետաքրքիր արկածներից հետո մորից գաղտնի կարողանում է նստել ուղղաթիռ, որպեսզի շարունակի փնտրել ընկերոջը։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ – Յուրի Յակովլև
- Ռեժիսորներ և նկարիչներ՝ Վլադիմիր Պեկար, Վլադիմիր Պոպով
- Կոմպոզիտոր – Եվգենի Կռիլատով
- Օպերատոր – Ն. Կլիմովա
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Օնգանակն – Լ. Նիկիտինա
- Մոնտաժող՝ Վ. Տուրուբիներ
- Դերերը հնչյունավորել են՝
- Մարգարիտա Կորաբելնիկովա – Ումկա
- Կլարա Ռումյանովա – Տղա
- Վ. Պոպովա – մայր արջ
- Նկարիչներ՝ Դմիտրի Անպիլով, Լ. Ռիբչևսկայա, Օլգա Օռլովա, Վիկտոր Շևկով
- Խմբագիր – Պյոտր Ֆրոլով
- Ֆիլմի տնօրեն – Ֆեոդոր Իվանով
Երաժշտություն և երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը։ «Մայր արջի օրորոցայինը» (ռուս.՝ «Колыбельная медведицы»)[2] երգը, որի տեքստի հեղինակը Յուրի Յակովլևն է, կատարել է Աիդա Վեդիշչևան։ Այդ երգը թողարկվել է «Երգեր մուլտֆիլմերից» հավաքածուներում «Мелодия» ընկերության կողմից մանկական ձայնապնակներով (Д-00030781 և այլն), «Свема» ձայներիզներով և այլ կրիչներով։ 1992 թվականից երգը վերաթողարկվել է «Апрелевка Саунд» ձեռնարկության, ինչպես նաև այլ հավաքածուներում «Мороз Рекордз», «Твик Лирек» ընկերությունների կողմից և այլ ձայներիզներով ու ձայնասկավառակներով, իսկ 1999 թվականից՝ MP3 սկավառակներով, ավելի ուշ՝ WMA։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 թվականին «Твик Лирек» ընկերությունը ձայներիզով թողարկել է համանուն մուլտֆիլմի հիման վրա ստեղծված աուդիոհեքիաթ, որի տեքստի հեղինակն է Ալեքսանդր Պոժարովը. ձայներիզում ընդգրկվել են նաև «Ումկան փնտրում է ընկերոջը» աուդիոհեքիաթն ու Յուրի Էնտինի երգերը։
- 1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով մուլտֆիլմերի հավաքածուներում տարբեր ընկերությունների կողմից, որոնցից է «Լավագույն խորհրդային մուլտֆիլմերը» Studio PRO Video 1990-ական թվականների կեսերին և «Союз» ստուդիայի կողմից նույն ժամանակներում։
- 2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակներով «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածուի» 2 թողարկումում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին նկարահանվել է «Էլկա» մուլտֆիլմը, որտեղ Ումկան հանդես է գալիս որպես համանուն գլխավոր հերոսի պապ, սակայն արդեն կատարում է երկրորդական դեր։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Известия». Ումկան, Մումի տրոլները, Վինի Թուխն ու բոլորը, բոլորը, բոլորը դարձել են ցուցանմուշներ (ռուս.՝ «Известия»: Умка, Муми-тролли, Винни-Пух и все-все-все стали экспонатами), «Անիմացիայի հերոսները» ցուցահանդես, Ալեքսանդր Սոպով, 28 հոկտեմբերի, 2012
- Ցուցահանդես «Անիմացիայի հերոսները», «Մուլտֆիլմերի մեծ փառատոն», Կինոյի պետական կենտրոնական թանգարանը և ARTPLAY դիզայնի կենտրոնը ներկայացնում են ռուսական անիմացիային նվիրված ցուցահանդես, 28 հոկտեմբերի, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Владимир Попов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Музыка отдыха. Улыбка. Популярные песни из детских мультфильмов и телефильмов. Переложение для фортепиано. Выпуск 1. / Составитель Матвеева Наталия Михайловна. — 2-е. — М: Издательство "Советский композитор", 1989. — С. 36-37. — 41 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 10. — М.: Искусство, 1972. — 222 с. — 65 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ումկա (մուլտֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ումկա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Умка ищет друга» на nashfilm.ru Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
- Колыбельная медведицы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումկա (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|