Ուղղահայաց (ֆիլմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուղղահայաց ռուս.՝ Вертикаль | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոպատում, mountain film? և սպորտային ֆիլմ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ստանիսլավ Գովորուխին[1] և Բորիս Դուրով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Տարասով և Mykola Rasheiev? |
Դերակատարներ | Վլադիմիր Վիսոցկի, Գենադի Վորոպաև, Լարիսա Լուժինա, Մարգարիտա Կոշելևա, Aleksandr Fadeyev? և Բուխուտի Զաքարիաձե |
Երաժշտություն | Սոֆիա Գուբայդուլինա և Վլադիմիր Վիսոցկի |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 73 րոպե |
«Ուղղահայաց» (ռուս. "Вертикаль"), ֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին ԽՍՀՄ-ում "Одесская киностудия" կինոընկերության կողմից։ Ֆիլմի ռեժիսորներն են ՝ Ստանիսլավ Գովորուխինը և Բորիս Դուրովը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է լեռնագնացների խմբի մասին, որոնք մեկնում են Սվանեթ, որպեսզի բարձրանան Օր-Տաու լեռը։ Խումբը ղեկավարում էր փորձառու լեռնագնաց Վիտալի Լոմովը։ Ժամանելով Սվանեթ՝ խումբը իջևանում է Լոմովի ընկեր տեղացի Վիսսարիոնի մոտ։ Վերջինիս ավագ տղան ևս լեռնագնաց էր եղել և մահացել էր Օր-Տաու լեռը բարձրանալիս։ Վերելքից առաջ Վիսսարիոնը խնդրում է Լոմովին գտնել որդու դին, որը 1 տարի առաջ էր վախճանվել։ Խումբը կիսվում է երկու մասի՝ երկու հոգի մնում է լեռան ստորոտին, իսկ չորսը բարձրանում են։ Ստորոտին մնում է խմբի հետ կապը պահող Վոլոդյան և բժիշկ Լարիսան։ Վոլոդյան հաղորդագրություն է ստանում, որ մոտենում է ցիկլոն և հայտնում է ընկերներին դրա մասին, բայց հաղորդագրությունը ստացած լեռնագնացը չի հայտնում խմբին արհավիրքի մասին։ Խումբը հասնում է լեռան գագաթին, սակայն վերադարձի ճանապարհին նրանք ընկնում են ցիկլոնի մեջ։ Նրանցից մեկը շանթահարվում է, իսկ մյուսը ժամանակավոր կորցնում է տեսողությունը (ձյան պատճառով)։ Խմբի ղեկավարը ստիպված է լինում միայնակ վերադառնալ ճամբար։ Բարեբախտաբար բոլորը փրկվում են և վերադառնում են տուն։
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Վիսոցկի (ռուս. Владимир Высоцкий) - Վոլոդյա
- Լարիսա Լուժինա (ռուս. Лариса Лужина) - Լարիսա
- Գեորգի Կուլբուշ (ռուս. Георгий Кульбуш) - Լոմով
- Գենադի Ոռոպաև (ռուս. Геннадий Воропаев) - Գենադի
- Մարգարիտա Կոշելևա (ռուս. Маргарита Кошелева) - Ռիտա
- Ալեքսադր Ֆադեև (ռուս. Александр Фадеев) - Նիկիտին
- Բուխութի Զակարիաձե (ռուս. Бухути Закариадзе) - Վիսսարիոն
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հայտի է իր երգերով/երաժշտությամբ։ Երգերի հեղինակն ու կատարողն է հանրահայտ պոետ և կատարող Վլադիմիր Վիսոցկին։ Ֆիլմում հնչում են Վիսոցկու հետևյալ երգերը ՝
- «Песня о друге» Երգ ընկերոջ մասին
- «Свои обиды каждый человек…» Ամեն մարդ իր վիրավորանքները...
- Вершина («Здесь вам не равнина, здесь климат иной…») Գագաթ
- Баллада об альпийских стрелках («Мерцал закат, как блеск клинка…») Բալլադ ալպիական հրաձիգների մասին
- Прощание с горами Հրաժեշտ լեռների հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|