Ուլայա Ամամրա
Ուլայա Ամամրա ֆր.՝ Oulaya Amamra | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1996 (27 տարեկան) |
Ծննդավայր | Viry-Châtillon |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ուլայա Ամամրա (ֆր.՝ Oulaya Amamra. նոյեմբերի 12, 1996, Viry-Châtillon), ֆրանսիացի դերասանուհի, որը ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես 2016 թվականին նկարահանված «Աստվածները» և «Թամարա» ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումներով։ «Աստվածներ» կինոնկարի ստեղծման գործում իր ներդրած ավանդի համար արժանացել է «Սեզար» մրցանակին՝ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև «Լյումիեր» մրցանակի[2][3]։
Ամամրան ռեժիսոր Հուդա Բենյամինայի կրտսեր քույրն է։ Նա հաճախել է կաթոլիկ դպրոց։ 15 տարի դասական պար է սովորել[4]։ 2016 թվականին ընդունվել է Փարիզի գեղարվեստական դրամատիկական կոնսերվատորիայի դերասանական վարպետության բաժինը[5]։
Բենյամինան ընտրեց Ամամրային «Աստվածներ» ֆիլմի գլխավոր դերի համար, չնայած վերջինս սկզբում մտահոգված էր, որ նախագիծը կարող է վտանգել իրենց հարազատական հարաբերությունները[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Ռեժիսորը | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 թ | Կոտրվածք | Ուսանող | Ալեն Թասմա | Հեռուստաֆիլմ |
2012 թ | Մեկնարկը | Գիյոմ Թորջման | Կարճամետրաժ | |
2014 թ | Ghetto Child/Գետտոյի մանուկը | Հուդա Բենյամինա և Գիյոմ Թորջման | ||
3xManon | Յաել | Ժան-Քսավյե դե Լեստրադ | Հեռուստատեսային մինի սերիալ | |
2015 թ | L'orchestre des aveugles | Չամա | Մոհամեդ Մուֆթաքիր | Մարոկկոյի ֆիլմ (արաբերեն) |
Belle gueule | Սառա | Էմմա Բենեստան | Կարճամետրաժ | |
Un métier bien | Սորայա | Ֆարիդ Բենտումի | Կարճամետրաժ | |
2016թ | Աստվածայիններ | Դունյա | Հուդա Բենյամինա | Սեզար մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար Lumières մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար AFI Fest-ի հատուկ հիշատակում Դերասան[7] Կարթագենի կինոփառատոնի լավագույն դերասանուհի[8] |
Թամարա | Ջելիլա | Ալեքսանդր Կաստանետտի | ||
Մարիամ | Մարիամ | Ֆայզա Ամբահ | Կարճամետրաժ | |
Պարոն Գասպաչո | Ջուլի | Գիյոմ Թորջման | Կարճամետրաժ | |
2017թ | La bête curieuse | Ասմա | Լորան Պերրո | Հեռուստաֆիլմ |
2018 թ | Աշխարհը քոնն է | Լամյա | Ռոմեն Գավրաս | |
Փոքրիկ թմբկահար աղջիկը | Սալմա | Պարկ Չան-Վուկ | Հեռուստատեսային մինի սերիալ | |
2019թ | Հրաժեշտ գիշերին | Լիլա Սայիդի | Անդրե Տեխինե | |
2020 թ | Արցունքների աղը | Ջեմիլա | Ֆիլիպ Գարել | |
Արնախումներ | Դոինա Ռադեսկու | |||
2022 թ | Ծխելը առաջացնում է հազ | Ամոնիակ | Mr. Oizo | |
2022 թ | Պատվավոր քաղաք | Սելմա | Մոհամեդ Համիդին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://twitter.com/BuzzFeedFrance/status/835222870397706240
- ↑ Richford, Rhonda (2017 թ․ հունվարի 30). «Lumiere Awards: 'Elle,' 'My Life as a Zucchini' Take Top Prizes». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «PALMARÈS 2017 - 42 ÈME CÉRÉMONIE DES CÉSAR». Académie des Arts et Techniques du Cinéma. 2017 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Baronian, Renaud (2016 թ․ օգոստոսի 31). «Cinéma : "Divines", c'est le mot !». Le Parisien. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Anthony Verdot-Belaval: Oulaya Amamra: „Le jour où je décroche le conservatoire“. parismatch.com, 7. Oktober 2016.
- ↑ Baronian, Renaud (2016 թ․ օգոստոսի 31). «Cinéma : "Divines", c'est le mot !». Le Parisien. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.Baronian, Renaud (31 August 2016). "Cinéma : "Divines", c'est le mot !". Le Parisien. Retrieved 24 February 2017.
- ↑ Greene, Steve (2016 թ․ նոյեմբերի 17). «AFI FEST 2016 Award Winners: The Complete List». IndieWire. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Goodfellow, Melanie (2016 թ․ նոյեմբերի 17). «'Zaineb Hates The Snow' triumphs at Carthage Film Festival». Screen Daily. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլայա Ամամրա» հոդվածին։ |
|