Ուիլյամ Մոուզլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Մոուզլի
Ծնվել էապրիլի 27, 1987 (36 տարեկան)
ԾննդավայրՇիփսքոմբ, Անգլիա, Մեծ Բրիտանիա
ԿրթությունWycliffe College?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1998 - այժմ
IMDbID 0608440
Ուիլյամ Մոուզլի՝ Վիքիպահեստ

Ուիլյամ Մոուզլի (անգլ.՝ William Peter Moseley, ապրիլի 27, 1987(1987-04-27)[1], Sheepscombe, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Հայտնի է Փիթեր Փևենսիի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմերում։

Մանկությունը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Մոուզլին ծնվել է Շօփսքոմբում, Անգլիայում[2]։ Հայրը Փիթեր Մոուզլին է (կինոգործիչ)[2][3], իսկ մայրը՝ Ջուլիետ Մոուզլին։ Ուիլյամն ունի կրտսեր եղբայր և քույրէ Բենջամինը և Դեյզին։ Մոուզլին հաճախել է Շիփսքոմբի հիմնական դպրոցը (անգլ.՝ Sheepscombe County Primary School 1991 թվականից 1998 թվականը և շարունակել է ուսումը «Վայքլիֆֆ» քոլեջում (անգլ.՝ Wycliffe College), ապա «Մարլինգ» տղաների դպրոցում (անգլ.՝ Marling School)[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նարնիայի ժամանակագրություններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ուիլյամը ստացել է Փիթեր Փևենսիի դերը Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ստեղծագործության էկրանավորման մեջ[2]։ Մոուզլին նկարահանվում է այդ ֆիլմի շարունակության՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմում 2008 թվականին[2][4]։ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում նա խաղում է միայն դրվագում։

2012 — այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ուիլյամ Մոուզլին խաղացել է «Ընկալում» ամերիկյան հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2014 թվականին դերասանը ստացել է արքայազն Լիամ Հենսթրիջի դերը «Արքայական ընտանիքի անդամներ» սերիալում[5]։ 2015 թվականին խաղացել է Բրենթ Ռայան Գրինի «Քող» ֆիլմում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Սիդրը Ռոզիի հետ Cider with Rosie հավեյլալ[2][3]
2002 ֆ Մինչ հանդիպում, պարոն Չիփս Goodbye, Mr. Chips Ֆորեսթեր
2005 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe Փիթեր Փևենսի
2008 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը The Chronicles of Narnia: Prince Caspian Փիթեր Փևենսի
2010 ֆ Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader Փիթեր Փևենսի
2011 ֆ Դոն Չիդլը՝ Կապիտան Մոլորակ Don Cheadle Is Captain Planet Ուիլեր
2012 ֆ Միջնապատ Partition Քեմերոն Էյնսվորթ
2012 ս Ընկալում Perception արքայազն Կարլ Խասսե
2012 ֆ Ընտրություն The Selection Ասփեն Լեդժեր
2013 ֆ Վազիր Run Դենիել Լոմբարդի
2014 ֆ Լուռ սար The Silent Mountain Անդրեաս Գրուբեր
2014 ֆ Margarita with a Straw Ջարեդ
2014 ֆ ԱՆտոմս ուղևոր The Stowaway Հերի Քրոս
2015-2016 ս Արքայական ընտանիքի անդամներ The Royals արքայազն Լիամ Հենսթրիջ
2015 ֆ Քող The Veil Էյսել
2016 ֆ Ընկերանալու հայտ Friend Request Թայլեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2006 Սատուրն Երիտասարդ դերասանի լավագույն կատարում «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» Առաջադրված
CAMIE Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ Հաղթանակ
Երիտասարդ դերասան Լավագույն կատարում ֆիլմում (կատակերգություն կամ դրամա). երիտասարդ դերասանի առաջատար դեր Առաջադրված
2008 Nickelodeon UK Kids' Choice Awards Ֆիլմի սիրելի դերասան «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» Հաղթանակ
2009 Երիտասարդ դերասան Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Nikkhah, Roya (2008 թ․ հուլիսի 3). «William Moseley on Prince Caspian». The Telegraph. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «The Boys Of 'Narnia'». CBS News. 2005 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Scott, A. O. (2008 թ․ մայիսի 16). «Out of the Wardrobe, Into a War Zone». The New York Times. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Young Hollywood wants to 'Change the Odds' with cancer PSA». USA Today. 2010 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «First Look At Actors William Moseley And Serinda Swan In 'The Veil'». Knowshi Magazine. 2014 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մոուզլի» հոդվածին։