Ոստիկանական նախագահության շենք
Տեսակ | Polizeipräsidium? և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կալինինգրադ |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս |
Շինանյութ | clinker brick? |
Հիմնադրված է | 1912 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նախկին ոստիկանական նախագահության շենք (գերմ.՝ Polizeipräsidium), Կալինինգրադի Սովետսկի պողոտայում տեղակայված ճարտարապետական հուշարձան (մինչև 1945 թվականը՝ Քյոնիգսբերգ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանական նախագահության շենքը կառուցվել է 1912 թվականին, որ հեռու գտնվող քանդված Շտայնդամ դարպասների տեղում (գերմ.՝ Steindammer Tor) Շտրեզեմանշտրաս (գերմ.՝ Stresemannstraße) 3-7 հասցեում։
Ազգային սոցիալիզմի ժամանակ՝ 1933 թվականից մինչև 1945 թվականի սկիզբ, շենքում տեղակայվել է Գեստապոյի վարչությունը։ Այդ ժամանակահատվածում, փողոցի վերանվանման հետ կապված, շենքը գտնվել է գեներալ Լիցման շտրաս (գերմ.՝ General-Litzmann-Straße) 3-7 հասցեում[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչև Խորհրդային Միության փլուզում, շենքում տեղակայվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի Կալինինգրադի տարածքային վարչությունը, այնուհետև՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցված է կարմիր կլինկերային աղյուսներից, «նեոռենեսանս» ճարտարապետական ոճով։
Շենքի նախագծի հեղինակն է կառուցման գծով ավագ գաղտնի խորհրդական (գերմ.՝ Geheimer Oberbaurat) Օսկար Լաուվերը (գերմ.՝ Oskar Lauver): Շինարարությունն իրականացվել է շինարարության գաղտնի ավագ խորհրդատու Էդուարդ Ֆյուրստենաուի (գերմ.՝ Eduard Fürstenau) ղեկավարությամբ։
Շենքն ունի քառանկյուն կառուցվածք երկու ներքին բակերով։ Աջ թևը զարդարում է տեռասով պատշգամբը։ Տանիքը նախկինում պսակված էր այժմ գոյություն չունեցող աշտարակներով։ Կենտրոնական, ամենախոշոր աշտարակը հագեցած էր դիտման հարթակով։
Հիմնական մուտքի պորտալում կա խեցեքարից ռելիեֆ, որը 1913 թվականին ստեղծել է քյոնիգսբերգցի քանդակագործ Ստանիսլավ Քաուերը[3], որը քաղաքում ստեղծել է մի շարք գործեր («Պուտտո» ցայտաղբյուրը, Շիլլերի հուշարձան, Նիմֆան լոգանքից հետո քանդակը և այլն)։ Կենտրոնական բարձրաքանդակի գլխավոր տարրը հնագույն ռազմիկի գլուխն է։
Պորտալի վերևում եղել են այժմ գոյություն չունեցող չորս ֆիգուրներ[4]։
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միության փլուզումից հետո շենքում տեղակայվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Կալինինգրադի շրջանային գրասենյակը[5]։
2017 թվականի դրությամբ ոստիկանական նախագահության շենքը պետության կողմից պաշտպանվում է որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[6]։
2015-2016 թթ. իրականացվել են համընդհանուր վերականգնման աշխատանքներ[7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baldur Köster, Königsberg: Architektur aus deutscher Zeit. Der Kneiphof, Heft VII. Die Bau- und Kunstdenkmäler in Königsberg, Husum Druck- und Verlagsgesellschaft, 2000, Husum;
- Markus Podehl: Architektura Kaliningrada: wie aus Königsberg Kaliningrad wurde. Materialien zur Kunst, Kultur und Geschichte Ostmitteleuropas, 1, Herder-Institut, 2012, Marburg.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
- ↑ Sofern nicht anders ausgewiesen, folgt der Artikel Polizeipräsidium dem Werk von Köster, Nr. 56, S. 126: Polizeipräsidium.
- ↑ Свод памятников археологии Калининградской области, Калининград, 2005.(ռուս.) // Наследие народов Российской Федерации.
- ↑ Herbert Meinhard Mühlpfordt Königsberger Skulpturen und ihre Meister 1255-1945. — 1970.
- ↑ «Территориальные органы ФСБ России : Федеральная Служба Безопасности». www.fsb.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Список памятников | Официальный сайт администрации городского округа «Город Калининград»». www.klgd.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Бывший полицейский президиум: история здания ФСБ на Советском проспекте. Спецпроект Клопс.Ru "Осколки Кёнигсберга"». klops.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոստիկանական նախագահության շենք կատեգորիայում։ |