Jump to content

Ոստիկանական հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստիկանական հիվանդանոց
Տեսակհիվանդանոց, պատմության հուշարձան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Մասն էQ118164487?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1][2]
Քարտեզ
Քարտեզ

Ոստիկանական հիվանդանոց (ռուս.՝ Полицейская больница), բժշկական հաստատություն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Բացվել է 1844 թվականին Ֆեոդոր Պետրովիչ Հաազի նախաձեռնությամբ` անօթևանների և փողոցում հիվանդացածների համար[3]։ Մոսկվացիներն այն անվանում էին Հաազովյան։

Պատմական հասցե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոցը գտնվել է Մալի Կազյոննի նրբանցք, 5 հասցեով[4]։

Ոստիկանական հիվանդանոցի շենքը կառուցվել է կոմս Վ. Ս. Նարիշկինի համար` 18-րդ դարի վերջին - 19-րդ դարի սկզբին։ Ճարտարապետն անհայտ է, համարվում է, որ նա եղել է Մ. Ֆ. Կազակովի աշակերտը[3]։ Մինչև 1843 թվականը կալվածքում գտնվել է խնամատան օրթոպեդիկ ինստիտուտը, որը շենքը գնել է երկրորդ սեփականատեր Պյոտր Իվաշևից[4]։ Հաազի ոստիկանական հիվանդանոցն այստեղ բացվել է 1844 թվականին։

Հիվանդանոցի բակում այժմ կանգնած է քանդակագործ Նիկոլայ Անդրեևի հեղինակած դոկտոր Ֆ. Պ. Հաազի կիսանդրին, որը տեղադրվել է 1909 թվականին[4]։

Հաազի կյանքի օրոք այնտեղ բուժվել է ամեստորին խավերի մոտ 30000 հիվանդ` աղքատներ, կառքերի կողմից վրաերթի ենթարկվածներ, ցրտահարվածներ, սովյալներ, անօթևաններ[5]։ Հաազն անպայման շրջայցում էր բոլոր հիվանդներին։ Հիվանդանոցն օգնում էր կարիքավորներին ինչով կարող էր. կազմակերպում էր այլ քաղաքներից ժամանածների վերադարձը տուն, ծերերին և անկարներին ուղարկում էր կացարաններ, անօթևան երեխաների համար նոր ընտանիքներ էր փնտրում[6]։

Հիվանդանոցը չուներ պետական ֆինանսավորում, օգնում էին բարերարները։ Դոկտոր Հաազը հիվանդանոցի կարիքներին էր հատկացնում իր ամբողջ գումարը, իսկ ինքն ապրում էր աղքատության մեջ։ Թույլերին և ընչազուրկներին օգնելը նրա կյանքի իմաստն էր։ Ամեն տարի հիվանդների թիվն ավելանում էր, և Հաազը փորձում էր ստանալ ֆինանսական աջակցություն քաղաքից[6]։

1910 թվականին Ոստիկանական հիվանդանոցը վերանվանվեց Ալեքսանդր III-ի պատվին, և այդ ժամանակվանից ստացավ «Ալեքսանդրովկա» ժողովրդական անունը։ 1917 թվականից հետո այն դարձավ Կրասնոսովետսկայա։ 1920 թվականից այստեղ գործում էր Իլյա Մեչնիկովի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտը, 1924-1959 թվականներին հիվանդանոցի շենքում գործել է Աշխատուժի հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտը[3]։ 1959 թվականից սկսած գլխավոր շենքում տեղակայված է սկզբում ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի, այժմ` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. Решение Президиума Московского Городского Совета народных депутатов № 84 от 30.07.1992
  3. 3,0 3,1 3,2 Полицейская больница // Москва: Энциклопедия / Глав. ред. С. О. Шмидт; Сост.: М. И. Андреев, В. М. Карев. — М. : Большая российская энциклопедия, 1997. — 976 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-277-3.
  4. 4,0 4,1 4,2 Гаазовская больница для бедных
  5. Доктор Гааз
  6. 6,0 6,1 «Святой доктор». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.