Ոսկե ճյուղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե ճյուղը
անգլ.՝ The Golden Bough
ԵնթավերնագիրA Study in Magic and Religion
ՀեղինակՋեյմս Ջորջ Ֆրեզեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
ԹեմաՀամեմատական կրոնագիտություն, dying-and-rising deity?, Սնահավատություն, մոգություն և Համեմատական դիցաբանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչMacmillan Publishers
Հրատարակման տարեթիվ1890[1]
 The Golden Bough Վիքիպահեստում

Ոսկե ճյուղը. մոգության և կրոնի ուսումնասիրություն (անգլ.՝ The Golden Bough: A Study in Magic and Religion), շոտլանդացի գիտնական սեր Ջեյմս Ջորջ Ֆրեզերի (1854-1941 թթ.) կողմից գրված առասպելների և կրոնի հետազոտություն։ Համարվում է մարդաբանության կարևորագույն փուլանիշ։

Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1890 թվականին Լոնդոնում երկու հատորով, երկրորդ հրատարակությունը՝ եռահատոր, լույս է տեսել 1900 թվականին, իսկ երրորդ 12 հատորից կազմված հրատարակությունը տպվել է 1906-1915 թվականներին։ Հետագայում Ֆրեզերը կազմել է գրքի համառոտ տարբերակը, այն ընթերցողների ավելի լայն շրջանակներին մատչելի դարձնելու համար։

«Ոսկե ճյուղը» խթանել է աշխարհի աստվածաբանական պատկերացման նվազեցմանը։ Այն ակնհայտորեն մարմնավորել է գիտության տեսանկյունից բոլոր ժողովուրդների համար ընդհանուր երևույթի՝ կրոնի քննարկման ժամանակակից գիտական մոտեցումը։

Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուների։ Հայերեն հրատարակությունը լույս է տեսել 1989 թվականին «Հայաստան» հրատարակչությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Archive — 1996.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի հրատարակության տեքստի պատճենները՝

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ճյուղը» հոդվածին։