Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց | |
---|---|
Տեսակ | կիրառական գիտությունների համալսարան և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1832 |
Անդամակցություն | Գերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3] և Informationsdienst Wissenschaft?[4] |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Շտուտգարտ |
Կայք | hft-stuttgart.de |
Hochschule für Technik Stuttgart Վիքիպահեստում |
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Hochschule für Technik Stuttgart, կարելի է նաև թարգմանել «Շտուտգարտի կիրառական գիտությունների համալսարան»), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Շտուտգարտում, Բադեն-Վյուրթեմբերգ (Գերմանիա) դաշնային երկրի մայրաքաղաքում։ Դպրոցը հիմնադրվել և լայն ճանաչում է ստացել որպես ճարտարապետների և շինարարների պատրաստման կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1832 թվականին որպես «Շինարարների ձմեռային դպրոց» (գերմ.՝ Winterschule für Bauhandwerker): Ուսումնական հաստատությունը պետք է իրականացներ ծանրակշիռ օժանդակություն շինարարներին ամառային ժամանակահատվածում (երբ իրականացվում էին հիմնական շինարարական աշխատանքները), իսկ ձմռանը (երբ շինարարական ակտիվությունը մարում է) բարձրացնել նրանց մասնագիտական մակարդակը։
1865 թվականին իրավունք է ստանում վարձել պրոֆեսորի աստիճանի դասախոսների, որոնք հաստատվում էին թագավորի կողմից։ Մինչև այժմ գործող գլխավոր մասնաշենքի շինարարությունն ավարտվել է 1873 թվականին ճարտարապետ Իոզեֆ ֆոն Էգլի գլխավորությամբ, ով ղեկավարել է ուսումնական հաստատությունը 1848-1893 թվականներին։
1988 թվականին ԲՈՒՀ-ին կից հիմնադրվել է «Իոզեֆ ֆոն Էգլի անվան ինովացիայի և գիտելիքների փոխանցման ինստիտուտ» (գերմ.՝ Joseph-von-Egle-Institut für Innovation und Transfer), ներկայումս «Կիրառական հետազոտությունների ինստիտուտ» (գերմ.՝ Institut für Angewandte Forschung, IAF): 2005 թվականին միանում է Բոլոնյան գործընթացին։ Տարբեր տարիների օգտագործվել են տարբեր անվանումներ`
- 1832 թվականից՝ Շինարարների ձմեռային դպրոց (գերմ.՝ Winterschule für Bauhandwerker)
- 1845 թվականից՝ Ձմեռային շինարարական դպրոց (գերմ.՝ Winterbaugewerkeschule)
- 1869 թվականից՝ Վյուրտեմբերգյան թագավորական շինարարական դպրոց (գերմ.՝ Königliche Württembergische Baugewerkeschule)
- 1918 թ. Վյուրտեմբերգյան շինարարական դպրոց (գերմ.՝ Württembergische Baugewerkeschule)
- 1924 թ. Շտուտգարտի պետական բարձրագույն շինարարական դպրոց (գերմ.՝ Staatliche Höhere Bauschule Stuttgart)
- 1938 թ. Շտուտգարտի պետական շինարարական դպրոց (գերմ.՝ Staatsbauschule Stuttgart)
- 1964 թ. Քաղաքացիական շինարարության պետական ինժեներական դպրոց (գերմ.՝ Staatliche Ingenieurschule für Bauwesen)
- 1971 թ. Շտուտգարտի պրոֆեսիոնալ բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Fachhochschule für Technik Stuttgart)
- 1995 թ. Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Hochschule für Technik Stuttgart)
Ներկայումս դպրոցը համարվում է Կիրառական գիտությունների համալսարաններից մեկը Գերմանիայում (գերմ.՝ Fachhochschule):
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը ուսուցման ծրագրեր է ներկայացնում (այդ թվում անգլերեն լեզվով ) երեք ֆակուլտետներում, շնորհելով «Բակալավրի» և «Մագիստրոսի» աստիճաններ։
- Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ
- Ճարտարապետություն
- Ինտերիերի դիզայն
- Կլիմատիկ ինժեներիա
- Նախագծերի միջազգային կառավարում
- Քաղաքաշինություն
- Քաղաքացիական շինարարության, շինարարական ֆիզիկայի և էկոնոմիկայի ֆակուլտետ
- Շինարարական ինժեներիա
- Շինարարական ֆիզիկա
- Շինարարական էկոնոմիկա
- Շինարարության կառավարում
- Տնտեսագիտական հոգեբանություն
- Քաղաքացիական շինարարություն
- Թունելների շինարարություն
- Ինֆրաստրուկտուրաների կառավարում
- Կոնստրուկտորական նախագծում
- Վերականգնվող էներգետիկա
- Բնության պահպանություն
- Գեոդեզիայի, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
- Ինֆորմատիկա
- Ինֆորմացիոն լոգիստիկա
- Մաթեմատիկա
- Գեոդեզիա և գեոինֆորմատիկա
- Ծրագրավորման տեխնոլոգիաներ
- Տնտեսագիտական ինֆորմատիկա
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը հետազոտական գործունեության ընթացքում հիմնական շեշտը դնում է ճարտարապետության և շինարարության ոլորտների վրա։ ԲՈՒՀ-ին կից գործող կիրառական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ կենտրոնացված է ամբողջ հետազոտական ակտիվությունը, գործում են հետևյալ միջկարգապահական իրավասության կենտրոնները։
- Վերականգնվող էներգետիկական տեխնոլոգիաների կենտրոն
- Քաղաքների կայուն զարգացման կենտրոն
- Ինտեգրալ ճարտարապետության կենտրոն
- Գեոդեզիայի և գեոինֆորմատիկայի կենտրոն
- Էկոնոմիկայի և կառավաման զարգացման կենտրոն
- Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի արդյունաբերական կիրառության կենտրոն
Կիրառական հետազոտությունների ինստիտուտում կատարվում են նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող միջազգային հետազոտական նախագծեր ճարտարապետական ակուստիկայի, ջերմամեկուսացման, ջերմաֆիզիկայի և արևային էներգիայի օգտագործման բնագավառներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց» հոդվածին։ |
|