Jump to content

Շպայխերշտադտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպայխերշտադտը գիշերով

Շպայխերշտադտ (գերմ.՝ Speicherstadt, բառացի` պահեստների քաղաք), աշխարհի ամենամեծ պահեստային թաղամասը, որ վեր է խոյանում փայտե հիմքի, տվյալ դեպքում` կաղնեփայտե գերանների վրա։ Գտնվում է Համբուրգի ծովախորշում։ Ընդհանուր երկարությունը 1.5 կմ է։ Նրա շինարարությունը սկսվել է 1883 թվականին և ավարտվել 1927 թվականին։ Թաղամասը հիմնադրվել է որպես ապրանքի անմաքս առևտրի նավահանգիստ։ 2015 թվականի հուլիսի 5-ին` վերանորոգման լուրջ աշխատանքներից հետո, Շպայխերշտադտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

1815 թվականից ազատ քաղաք Համբուրգը համարվել է Գերմանական միության (ազատ քաղաքների և գերմանական անկախ պետականությունների միավորում) անդամ։ 1871 թվականին Գերմանական կայսրության հռչակումից հետո այն կորցրել է անմաքս առևտուր իրականացնելու իր կարգավիճակը` մտնելով կայսրության կազմի մեջ։ Սակայն 1888 թվականին կնքված պայմանագրի համաձայն` քաղաքը կրկին վերստացել է անմաքս առևտրի իր իրավունքը` դառնալով ազատ նավահանգիստ[2]։

1883 թվականին սկսվում են Կերվիդեր թաղամասի քանդման աշխատանքները, ինչի արդյունքում 20.000 մարդ վերաբնակեցնելու անհրաժեշտություն է առաջացանում։ 1885-1888 թվականներին կառուցվում է Շպայխերշտադտի շենքերի առաջին համալիրը։ 1991 թվականին թաղամասը ստացել է Համբուրգի ժառանգության պահպանվող տարածքի, իսկ 2008 թվականին՝ Հաֆենսիտի թաղամասի կադաստրային մասի կարգավիճակ[3]։ Փորձելով ակտիվացնել ներքաղաքային կյանքը` Համբուրգի կառավարությունը նախագծում է Հաֆենսիտի շրջանի զարգացումը[4]։ Այս օրինագծի իրագործման մաս է հանդիսացել Էլբֆիլհարմոնիայի կառուցումը[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ավիացիայի կողմից քաղաքը ռմբակոծելու հետևանքով ոչնչացել է Շպայխերշտադտի շինությունների 50 %-ը; Որոշ շինություններ վերացել են անբողջովին` հետագայում այլևս չվերականգնվելով։ Ներկայումս դրանց տեղում առևտրական կենտրոն է[6]։

Շպայխերշտադտի տարածքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում` Հրաշքների աշխարհի մանրակերտը, «համբուրգյան դոնժոնը» և Աֆղանական թանգարանը (մինչև 2011 թվականը)։ Բացի դրանից` այս թաղամասի շենքերը նախկինի պես գործածվում են որպես պահեստային տարածքներ[3]։

Շպայխերշտադտի հատույթ 1883 թվականի դրությամբ
Շպայխերշտադտի համայնապատկեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Шпайхерштадт // unesco.org
  2. Prange, Carsten (2005). «Zollanschluß». In Franklin Koplitzsch and Daniel Tilgner (ed.). Hamburg Lexikon (German) (3 ed.). Ellert&Richter. էջ 538. ISBN 3-8319-0179-1.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Prange, Carsten (2005). «Speicherstadt». In Franklin Koplitzsch and Daniel Tilgner (ed.). Hamburg Lexikon (German) (3 ed.). Ellert&Richter. էջեր 444–445. ISBN 3-8319-0179-1.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Gesetz über die räumliche Gliederung der Freien und Hansestadt Hamburg (RäumGiG) [Act of the areal organisation]» (German). 2006 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Jörn Weinhold (2008). Martina Heßler and Clemens Zimmermann (ed.). Port Culture: Maritime Entertainment and Urban Revitalisation, 1950–2000. Frankfurt am Main: Campus Verlag. էջեր 179–201. ISBN 978-3-593-38547-1.
  6. «Speicherstadt Hamburg Entwicklungskonzept (German)» (PDF). Hamburg Behörde für Stadtentwicklung und Umwelt. 2012 թ․ ապրիլ. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Batz, M. (2002). «Urbane Light Germany Speicherstadt, Hamburg, the largest historical warehouse complex in the world, has become a softly-glowing night-time panorama». International Lighting Review (12, ): 14–19. OCLC 193350885.{{cite journal}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Lawrenz, Dierk; von Borstel, Christiane (2008). Die Hamburger Speicherstadt (German). Freiburg, Br: EK-Verlag. ISBN 978-3-88255-893-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Meyn, Boris (2003). Die rote Stadt: ein historischer Kriminalroman (German). Reinbek: Rowohlt. ISBN 978-3-499-23407-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) A historical detective story.
  • Lange, Ralf; Hampel, Thomas (2004). Speicherstadt und HafenCity: zwischen Tradition und Vision (German). Hamburg: Elbe-und-Flut-Ed., Hampel und Hettchen. ISBN 978-3-7672-1440-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շպայխերշտադտ» հոդվածին։