Շպայխերշտադտ
Շպայխերշտադտ (գերմ.՝ Speicherstadt, բառացի` պահեստների քաղաք), աշխարհի ամենամեծ պահեստային թաղամասը, որ վեր է խոյանում փայտե հիմքի, տվյալ դեպքում` կաղնեփայտե գերանների վրա։ Գտնվում է Համբուրգի ծովախորշում։ Ընդհանուր երկարությունը 1.5 կմ է։ Նրա շինարարությունը սկսվել է 1883 թվականին և ավարտվել 1927 թվականին։ Թաղամասը հիմնադրվել է որպես ապրանքի անմաքս առևտրի նավահանգիստ։ 2015 թվականի հուլիսի 5-ին` վերանորոգման լուրջ աշխատանքներից հետո, Շպայխերշտադտը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
1815 թվականից ազատ քաղաք Համբուրգը համարվել է Գերմանական միության (ազատ քաղաքների և գերմանական անկախ պետականությունների միավորում) անդամ։ 1871 թվականին Գերմանական կայսրության հռչակումից հետո այն կորցրել է անմաքս առևտուր իրականացնելու իր կարգավիճակը` մտնելով կայսրության կազմի մեջ։ Սակայն 1888 թվականին կնքված պայմանագրի համաձայն` քաղաքը կրկին վերստացել է անմաքս առևտրի իր իրավունքը` դառնալով ազատ նավահանգիստ[2]։
1883 թվականին սկսվում են Կերվիդեր թաղամասի քանդման աշխատանքները, ինչի արդյունքում 20.000 մարդ վերաբնակեցնելու անհրաժեշտություն է առաջացանում։ 1885-1888 թվականներին կառուցվում է Շպայխերշտադտի շենքերի առաջին համալիրը։ 1991 թվականին թաղամասը ստացել է Համբուրգի ժառանգության պահպանվող տարածքի, իսկ 2008 թվականին` Հաֆենսիտի թաղամասի կադաստրային մասի կարգավիճակ[3]։ Փորձելով ակտիվացնել ներքաղաքային կյանքը` Համբուրգի կառավարությունը նախագծում է Հաֆենսիտի շրջանի զարգացումը[4]։ Այս օրինագծի իրագործման մաս է հանդիսացել Էլբֆիլհարմոնիայի կառուցումը[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ավիացիայի կողմից քաղաքը ռմբակոծելու հետևանքով ոչնչացել է Շպայխերշտադտի շինությունների 50 %-ը; Որոշ շինություններ վերացել են անբողջովին` հետագայում այլևս չվերականգնվելով։ Ներկայումս դրանց տեղում առևտրական կենտրոն է[6]։
Շպայխերշտադտի տարածքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում` Հրաշքների աշխարհի մանրակերտը, «համբուրգյան դոնժոնը» և Աֆղանական թանգարանը (մինչև 2011 թվականը)։ Բացի դրանից` այս թաղամասի շենքերը նախկինի պես գործածվում են որպես պահեստային տարածքներ[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Шпайхерштадт // unesco.org
- ↑ Prange Carsten (2005)։ «Zollanschluß»։ in Franklin Koplitzsch and Daniel Tilgner։ Hamburg Lexikon (German) (3 ed.)։ Ellert&Richter։ էջ 538։ ISBN 3-8319-0179-1
- ↑ 3,0 3,1 Prange Carsten (2005)։ «Speicherstadt»։ in Franklin Koplitzsch and Daniel Tilgner։ Hamburg Lexikon (German) (3 ed.)։ Ellert&Richter։ էջեր 444—445։ ISBN 3-8319-0179-1
- ↑ «Gesetz über die räumliche Gliederung der Freien und Hansestadt Hamburg (RäumGiG) [Act of the areal organisation]» (German)։ 2006-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-13-ին։ Վերցված է 2009-10-30
- ↑ Jörn Weinhold (2008)։ Martina Heßler and Clemens Zimmermann, ed.։ Port Culture: Maritime Entertainment and Urban Revitalisation, 1950–2000։ Frankfurt am Main: Campus Verlag։ էջեր 179—201։ ISBN 978-3-593-38547-1
- ↑ «Speicherstadt Hamburg Entwicklungskonzept (German)»։ Hamburg Behörde für Stadtentwicklung und Umwelt։ April 2012։ Վերցված է հուլիսի 5, 2015
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Batz M. (2002)։ «Urbane Light Germany Speicherstadt, Hamburg, the largest historical warehouse complex in the world, has become a softly-glowing night-time panorama»։ International Lighting Review (12,): 14—19։ OCLC 193350885
- Lawrenz Dierk, von Borstel Christiane (2008)։ Die Hamburger Speicherstadt (German)։ Freiburg, Br: EK-Verlag։ ISBN 978-3-88255-893-7
- Meyn Boris (2003)։ Die rote Stadt: ein historischer Kriminalroman (German)։ Reinbek: Rowohlt։ ISBN 978-3-499-23407-1 A historical detective story.
- Lange Ralf, Hampel Thomas (2004)։ Speicherstadt und HafenCity: zwischen Tradition und Vision (German)։ Hamburg: Elbe-und-Flut-Ed., Hampel und Hettchen։ ISBN 978-3-7672-1440-8
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շպայխերշտադտ կատեգորիայում։ |
|