Jump to content

Շումարիցեի հուշայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

«Կրագուևացյան հոկտեմբեր» հուշայգի (սերբ.՝ Spomen-park „Kragujevački oktobar", Спомен-парк „Крагујевачки октобар"), հայտնի է նաև Շումարիցեի հուշայգի (Memorijalni park Šumarice, Меморијални парк Шумарице) անվանումով, վայր Սերբիայի Կրագուևաց քաղաքի մերձակայքում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամնակ՝ 1941 թվականի հոկտեմբերի 21-ին, գերմանացի զավթիչները կոտորել են շուրջ 2800 սերբ տղամարդկանց ու պատանիների, այդ թվում՝ հարյուրավոր դպրոցականների և ուսանողների[1]։ Կոտորածի վայրում ճարտարապետ Իվան Անտիչի պատրաստած նախագծով կառուցվել է «Հոկտեմբերի 21-ի թանգարանը»։

Հուշայգում տեղադրված են զոհված դպրոցականների և ուսուցիչների հիշատակը հավերժացնող, ինչպես նաև՝ պայքարը, ընդվզումը, ազատությունը, վիշտն ու ցավը պատկերող հուշարձաններ ու քանդակներ, որոնց հեղինակները ճանաչված քանդակագործներ են՝ Միոդրագ Ժիվկովիչը, Նանդոր Գլիդը, Անտե Գրժետիչը, Նեբոյշա Դելյան և այլք։ Հուշահամալիրում ներառված են նաև Առաջին համաշխարհային պատերազմում զոհված սլովակների հուշարձանը, հին գերեզմանատունը՝ սերբ զինվորի հուշարձանով հանդերձ[2]։

1979 թվականի դեկտեմբերի 27-ին հուշայգին հռչակվել է համազգային նշանակության մշակութային արժեք[3]։

Թանգարանի շենքի դետալները խորհրդանշական իմաստ ունեն և արտացոլում են 1941 թվականի հոկտեմբերի 21-ի մեծ ողբերգությունը, զոհվածների տառապանքն ու հրաշքով փրկվելու հույսը։ Իսկ ներսում՝ բազմաթիվ ցուցանմուշների շարքում ներկայացված են հոկտեմբերի 21-ի կոտորածի հետ առնչվող պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, նկարիչ Պետար Լյուբարդի, քանդակագործ Դրագան Պանիչի աշխատանքների հավաքածուներ[4][5]։ Գործում են գրադարանը և ընթերցասրահը։

2020 թվականի դեկտեմբերին թանգարանում կազմակերպվել է թեմատիկ հատուկ ցուցադրություն Յասենովացի համակենտրոնացման ճամբարի վերաբերյալ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Glenny, Misha (2001). The Balkans: Nationalism, War, and the Great Powers, 1804–1999. London, England: Penguin. էջ 493. ISBN 978-0-14-023377-3.
  2. Šumarice Memorial Park at www.spomenicikulture.mi.sanu.ac.rs
  3. Spomenpark.rs: Spomen park "Kragujevački oktobar", pristupljeno 25. 4. 2013.
  4. Spomenpark.rs: Petar Lumbarda „Kragujevac 1941" Արխիվացված 2012-06-03 Wayback Machine, Pristupljeno 25. 4. 2013.
  5. Spomenpark.rs: Skulptura Deagana Panića Արխիվացված 2012-06-03 Wayback Machine, Pristupljeno 25. 4. 2013.
  6. «DA SE NE UMANjE USTAŠKI ZLOČINI U LOGORU SMRTI: U Spomen-parku u kragujevačkim Šumaricama otvorena izložba "Jasenovac - pravo na nezaborav"». NOVOSTI (սերբերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շումարիցեի հուշայգի» հոդվածին։