Շոթա Նիշնիանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոթա Նիշնիանիձե
վրաց.՝ შოთა გიორგის ძე ნიშნიანიძე
Ծնվել էմարտի 18, 1929(1929-03-18)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1999[1]
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերքնարապատմողական
Պարգևներ

Շոթա Նիշնիանիձե (իսկական անունը՝ Շոթա Գեորգիի Մամագեյշվիլի, մարտի 18, 1929(1929-03-18), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1999[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի գրող, պոեմների ու բանաստեղծական ժողովածուների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի (1984) ու Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր (1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մարտի 18-ին Թիֆլիսում։ Իր առաջին ստեղծագործությունները տպագրել է 1946 թվականին։ 1953 թվականին Շոթա Նիշնիանիձեն ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1964-1974 թվականներին աշխատել է «Մերանի» հրատարակչության խմբագրությունում, այնուհետև որպես խորհրդական աշխատել է Վրացական ԽՍՀ Գրողների միությունում (1974-1977), եղել է «Գանձ» ալմանախի խմբագիր (1977-1981), Վրացական ԽՍՀ Գրողների միության քարտուղար (1981-1984), Վրացական ԽՍՀ Գրողների միության նախագահ (1984-1986)։ Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է գրական թերթերի խմբագրություններում։

Մահացել է 1999 թվականին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։

Շոթա Նիշնիանիձեն պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1975 թվականին նա ստացել է Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ, 1984 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակ։

Բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես ու դու» (1956),
  • «Աշունը գյուղում» (1959),
  • «Ձիթենու ճյուղ» (1961),
  • «Արև և ստվեր» (1963),
  • «Նուռ» (1966),
  • «Բրոցեուլա» (1966) - մանկական բանաստեղծությունների ժողովածու,
  • «Էպիկական արձագանք» (1973),
  • «Ամեն ինչից վեր» (1988)։

1987 թվականին Երևանում լույս է տեսել Շոթա Նիշնիանիձեի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունների «Դիմակների մնջախաղ» ժողովածուն (մի մասը՝ Ա. Թարյանի թարգմանությամբ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 MAK (польск.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия. — М.։ Советская энциклопедия. 1969—1978.
  • Энциклопедический словарь. 2009.