Շարժական պատկերների թանգարան (Նյու Յորք)
Շարժական պատկերների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, մշակութային կառույց, շենք և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Աստորիա |
Հասցե | 35th Avenue at 37th Street, Astoria, NY 11106 և 35th Avenue at 36th Street, Astoria, Queens, New York City |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 10, 1988 |
Կայք | movingimage.us(անգլ.) |
Շարժական պատկերների թանգարան (Նյու Յորք) (անգլ.՝ Museum of the Moving Image), մեդիա թանգարան, որը գտնվում է Աստորիայում (Քուենս)՝ նախկին Աստորիա Ստուդիոսի տեղում (այժմ՝ Կաուֆմեն Աստորիա Ստուդիոս)։ Սկզբնապես թանգարանը բացվել է Շարժական պատկերների ամերիկյան թանգարան անունով 1988 թվականին։ 2008 թվականի մարտին թանգարանը ընդարձակեցվել է և վերաբացվել 2011թվականի հունվարին[2]։ Ընդարձակեցումը կատարվել է ճարտարապետ Թոմաս Լեթերի կողմից[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարժական պատկերների թանգարանը ստեղծվել է՝ ընդլայնելու արվեստի, պատմության, ֆիլմարտադրության, հեռուստատեսության, թվային մեդիայի տեխնիկաների և տեխնոլոգիաների մասին հանրության իրազեկվածությունը և գնահատականը՝ հավաքագրելով, պահպանելով և արտեֆակտների հետ կապված շարժական պատկերներ մուտք ապահովելով, որը իրականացվում է մուլտիմեդիա ցուցադրությունների և կրթական ծրագրերի միջոցով[4]։ Ցուցահանդեսները ընդգրկում են կարևոր աուդիո/տեսողական հատվածներ, որոնք նախատեսված են նպաստելու արտադրության պատմության իմացությանը և հասկանալու, թե ինչպես են դրանք զարգացել[5]։ Թանգարանում հաճախակի են անցկացվում պանելային քննարկումներ նոր թողարկված ֆիլմերի մասին[6]։ Բացի այդ, այն հանդիասնում է տուն՝ վիդեոխաղերի և դրանց ծրագրավորման կարևոր հավաքածուներից մեկի համար[7]։ Թանգարանի այցելուների թիվը աճել է՝ 2000 թվականի դրությամբ 60,000 այցելուից հասնելով ակնկալելի 120,000-ի 2011 թվականին[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի պատմությունը կապված է Աստորիայի շարժական պատկերի և հեռուստատեսության կենտրոն-հիմնադրամի հետ, երբ հիմնադրամը վերահասկողության տակ առավ նախկին Աստորիա Ստուդիոսը՝ ջանալով պահպանել այժմյան շենքը, որը հանդիասանում էր որպես տուն՝ մի շարք նշանակալից արտադրությունների համար[9]։ Հիմնադրամի ջանքերը հաջողությամբ պսակվեցին՝ վերականգնելով հաճախորդների հետաքրքրությունը արտադրության մեջ։ Ստեղծվեցին մի շարք նախագծեր՝ մեծացնելու հաճախելիությունը այստեղ որպես թանգարան[10]։ Հաջորդող աշխատանքային յոթ տարիներից հետո՝ 1988 թվականի սեպտեմբերի 10-ին, 15 միլոն դոլարով բացվեց Շարժական պատկերի ամերիկյան թանգարանը, որը Միացյալ Նահանգներում առաջին թանգարանն էր՝ նվիրված միայն արվեստին, պատմությանը և ֆիլմ տեխնոլոգիաներին, հառուստատեսությանը և տեսանյութերին։ Օրեր անց սրան հաջորդեց նույն անունով բրիտանական թանգարանի բացումը[11]։ Նյու Յորքի թատրոնը, գերհագեցած ժամանակի՝ 1988 թվականի չափանիշներով, ուներ անհրաժեշտ սարքավորումները՝ ներկայանալու 70 մմ, 35 մմ, 16 մմ երկարությամբ ու վիդեո ֆորմատով և հանդիսանում էր Նյու Յորքի երկու կենտրոններից մեկը՝ հին նիտրատի տպիչների հնարավորությամբ[12]։ Այն, բացի այդ, վերստեղծեց մոմենտներ հեռուստատեսությունից ու վիդեո պատմությունից և հնարավորություն տվեց այցելուներին՝ տեսնելու հեռուստահաղորդումները մի քանի օր շուտ՝ նախքան հիմնական հեռուստահեռարձակումը[13]։ 2005 թվականին, թանգարանը Նյու Յորքի 406 արվեստի և սոցիալական ծառայությունների հաստատությունների շարքում էր, որոնք ստանում էին 20 միլիոն դոլար դրամաշնորհ Քարնեգի ընկերությունից ՝ ի շնորհիվ Նյու Յորքի քաղաքապետ Միշել Բլումբերգի նվիրատվության[14][15]։ 2008 թվականի մարտին, թանգարանը քանդեց գետինը տարածք ընդլայնելու համար, որը արժեցավ 65 միլիոն դոլար։ Դրա արդյունքում շուրջ երկու անգամ մեծացավ թանգարանի տարածքը, և ավելացվեցին նոր թատրոն ու կրթական տարածք։ Շինարարության շրջանում թանգարանը հիմնականում շարունակում էր գործել իր հին քանդված թատրոնով և նոր կառուցվող թատրոններով․ ցուցադրություններ և ուրիշ այլ իրադարձություններ այդտեղ տեղի չէին ունենում, չնայած հավաքածուն դեռ շարունակում էր հասանելի լինել գիտական գործունեությամբ զբաղվողներին[16]։ Թանգարանի վերափոխված ու ընդարձակեցված շենքը, որը նախագծվել էր Լիսր Արքիթեքթրի կողմից, բացվեց 2011 թվականի հունվարի 15-ին[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ "Museum of the Moving Image Reopens. New York Times. 2011-01-14. Retrieved 2014-06-13.
- ↑ "Museum of the Moving Image / Leeser Architecture". ArchDaily. 2011-01-18. Retrieved 2013-08-22.
- ↑ "About the Museum". Museum of the Moving Image. 2008. Retrieved 2008-03-23.
- ↑ William Weir (2008-03-23). "Museum of the Moving Image Highlights Technique, Technology". Hartford Courant. Retrieved 2008-03-23.
- ↑ Jen Chaney (2008-03-21). "Ang Lee's 'The Ice Storm' Comes to DVD in Two-disc Set". The Dallas Morning News. Retrieved 2008-03-23.
- ↑ Jason Hill (2008-03-06). "Museum Piece". The Sydney Morning Herald. Retrieved 2008-03-23
- ↑ Robin Pogrebin (2010-11-03). "It’s a Wrap: Director of Film Museum Plans to Retire". The New York Times. Retrieved 2011-03-31.
- ↑ Jack Mathews. "In Queens, a Pioneering Studio". Newsday. Archived from the original on May 12, 2008. Retrieved 2008-03-23.
- ↑ C. Gerald Fraser (1980-09-06). "Kock Predicts Astoria Studio's Rebirth; Began with Silent Films". The New York Times. Retrieved 2008-03-23.
- ↑ John Gross (1988-10-02). "About the Arts: New York; Two New Museums Offer a Contrast: British Brashness vs. American Reserve". The New York Times. Retrieved 2008-03-23.
- ↑ Stephen Holden (1988-08-30). "From Tut to Taylor, Moving-Image Museum Captures Film History". The New York Times. Retrieved 2008-03-23.
- ↑ Andrew L. Yarrow (1988-09-09). "Museum of Moving Image Celebrates All Video Forms". The New York Times. Retrieved 2008-03-23.
- ↑ "Carnegie Corporation of New York Announces Twenty Million Dollars in New York City Grants". Carnegie Corporation of New York. 2005-07-05. Archived from the original on 2008-03-10. Retrieved 2008-03-12.
- ↑ Sam Roberts (2005-07-06). "City Groups Get Bloomberg Gift of $20 Million". The New York Times. Retrieved 2008-03-12.
- ↑ Nathan Duke (2008-03-06). "Moving Image Begins $65M Site Expansion". Times Ledger. Retrieved 2008-03-24.
- ↑ "General Information Արխիվացված 2017-10-01 Wayback Machine". Museum of the Moving Image. 2011. Retrieved 2011-03-31
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջ Արխիվացված 2016-11-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարժական պատկերների թանգարան (Նյու Յորք)» հոդվածին։ |
|