Շապոկլյակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շապոկլյակ (այլ կիրառումներ)
Շապոկլյակ (ֆր.՝ chapeau claque) (chapeau [շապո]՝ գլխարկ և claque [կլակ] (կարդացվում է՝ կլյակ)՝ շրպպոցով հարված, ափով հարված), տղամարդու գլխարկ, ցիլինդրի տեսակ, նրա յուրահատկությունը ծալվելու մեջ է։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Chapeauclaque.png/220px-Chapeauclaque.png)
Ծալվող, հավաքվող գլխարկ է, որը նաև կոչվում էր մեխանիկական գլխարկ։ 1825 թվականին գլխարկագործ Ժիբյուն ստեղծում է գլխարկի այս ձևը, որ սկզբնական շրջանում կոչվում էր ստեղծողի անունով։ Որոշ ժամանակ անց սկսեցին կոչել «շապոկլյակ»։ Ծալելու համար հարկավոր էր միայն հարվածել վերևից։ Շենքերում գլխարկը ծալում և դնում էին թևի տակ։ Մինչև 1914 թվականը այս գլխարկը պարահանդեսային հանդերձանքի մաս էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գլխարկը դուրս եկավ օգտագործումից։
Քվեբեկի ֆրանսերենի բարբառով chapeau-claque եզրը մինչև այժմ օգտագործվում է chou-claque եզրի հետ համատեղ։
Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Ուսպենսկու գրքի հերոսուհին կրում է Շապոկլյակ անունը իր կրած գլխարկի պատճառով։ Շապոկլյակը նաև Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունների հիման վրա նկարված «Կոկորդիլոս Գենա», «Երկնագույն վագոն» և «Շապոկլյակ» մուլտֆիլմերի հերոսներից է։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ․ Ա․ Ռուսանով, Հնագույն հագուստի հանրագիտարան (ռուս.)
- Журнал «Наука и жизнь» № 11 1985 года. (ռուս.)
- Շապոկլյակի պատմությունը Արխիվացված 2015-07-29 Wayback Machine (անգլ.)