Շապին-Գարահիսարի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շապին-Գարահիսարի բարբառ - հայերենի կը ճյուղին պատկանող բարբառներից։

Խոսվել է Շապին-Գարահիսար քաղաքում և Ածպտերի շրջանում։ Բռնում է Խարբերդի և Երզնկայի, Սեբաստիայի և Եվդոկիայի բարբառների միջին տեղը։

Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (բ՛, բ, փ)։ Ունի քմայնացած ä և բառասկզբում հագագային շնչեղ հ։ Օ ձայնավորը դառնում է էօ, իսկ էշեշտի տակ՝ ի (գ՛էօրձ «գործ», քիզ հիդ «քեզ հետ»)։ Բնորոշ է շարունակական ներկա ժամանակը, որը կազմվում է տար (գյուղերում՝ տէ) մասնիկով (կըսիմ տար

Որոշ բարբառագետներ գտնում են, որ այս բարբառը չի պատկանում կը ճյուղին և ոչ էլ հայտնի ճյուղերից որևէ մեկին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 240.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)