Եվդոկիայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվդոկիայի բարբառ - հայերենի կը ճյուղի երկաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։

Խոսվել է Եվդոկիա (Թոքաթ) քաղաքում և շրջակա հայաբնակ գյուղերում։ Գաղթի հետևանքով տարածված է մինչև Ամասիա, Մարսվան, Օրտու, Սամսոն, Սինոպ։

Առանձին ենթաբարբառ ունի Գրիգորես գյուղը։ Ուսումնասիրել է Հովհաննես Գազանճյանը (Վիեննա, 1899

Ձայնավորների մեջ գրաբարի համեմատությամբ առանձին տարբերություններ չկան. ունի ä ձայնավոր, ո-ն ունի ուե երկբարբառային հնչում, շեշտված դիրքում՝ ուօ, նաև ե-ի երկբարբառացում միավանակների սկզբում՝ նախադիր յ կիսաձային հավելումով։ Առկա է ձայնավորների ներդաշնակության երևույթ, բաղաձայնական (պայթականների ու կիսաշփականների) համակարգը երկշարք խլազուրկ է (բ-փ, ձ-ց)։ Քերականական կառուցվածքով նման է Պոլսի բարբառին[1]։ Հոգնակերտ մասնիկներն են՝ -էր, -նէր, -ք, -դիք։ Բացառականի վերջավորությունը որոշ բառերի դեպքում ձևավորվում է մ հնչյունով։ Խոնարհման համակարգում առկա է ու լծորդություն (պատճառականի ձևերում), ունի նաև շարունակականի ձև[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մ. 2, Ե., 1951։
  • Գազանճեան Հ., Եվդոկիո հայոց գաւառաբարբառը, Վիեննա, 1899։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 90.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 201։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 526