Երզնկայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երզնկայի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին։ Խոսվել է Երզնկա քաղաքում և նրա շրջակայքում։ Խոսակցական միջավայրը կորցրած բարբառ Է։ Ձայնավոր հնչույթներն են ա, ի, ու, օ, է, ը, է՝։ Չկան երկբարբառներ։ Գրաբարի երկբարբառների դիմաց առկա են՝ այ, ա (բառասկզբում նաև ը), ոյ, իու-ու․ եա-է։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթական ու կիսաշփական բաղաձայնների դիմաց խուլեր են (բերան-պէրան, դուռ-տուռ)։ Խուլերը մնում են անփոփոխ (պատ-պատ)։ Ֆ-ն հանդես է գալիս որպես հնչույթ։ Գոյականն ունի չորս հոլովաձն

  • Ուղղական հայցականում անձը և իրը տարբերակված չեն
  • Սեռական տրականը հիմնականում հանդես է գալիս հոդով (ը-ն) և ստանում իե, ուե, ան, օչ, օ, վան, ց հոլովական թեքույթները։

Հոգնակիում հոլովման բոլոր տիպերը ստանում են ու։ Բայը խոնարհվում է երեք լծորդությունով է, ի, ա և երեք եղանակով՝

Չկա ապառնի դերբայաձև ապառնի ժամանակը կազմվում է պի նախամասնիկով։ Ներկա ժամանակում կը նախադաս է։ Անցյալ կատարյալն ունի համադրական կազմություն։ Առկա են ներգործաձև և կրավորաձև խոնարհման հիմքեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 585