Շամպինյոն երկսպոր
Շամպինյոն | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Agaricus bisporus | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
Շամպինյոն (լատին․՝ Agaricus bisporus), ագարիկոն, աղարիկոն, թնոպի, բազիդիավոր սնկերի ցեղ։ Հայտնի է 80 տեսակ։ Agaricaceae ընտանիքի Basidiomycetes դասի Psalliota ցեղին պատկանող և մի քանի ուտելու համար պիտանի և ոչ պիտանի՝ թունավոր ենթատեսակներ ընդգրկող սապրոտրոֆիկ սնուցումով «ապրող» սնկերից է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերենում տարածված են ոչխարասունկ, սարի սունկ և այլ անուններ։ Ոչխարասունկ անունն ստացել է սարերում արածող ոչխարների անցած տեղերում աճելու համար։ Շամպինյոն անունը գալիս է ուղղակի «սունկ» նշանակող ֆր.՝ champignon բառից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երեք տարատեսակ՝
- սպիտակ,
- բաց դեղնավուն
- դարչնագույն։
Գլխարկը (տրամագիծը՝ 3-13 սմ) բարձիկանման է, մսալի, ամուր, սպիտակ, կեղտոտ-սպիտակ, հետագայում՝ գրեթե դարչնագույն՝ ավելի բաց գունավորված եզրերով, երբեմն կենտրոնում՝ թեփուկավոր։ Թիթեղները խիտ են, ազատ, սկզբում՝ վարդագույն, ապա՝ մուգ դարչնագույն։ Սպորափոշին մուգ դարչնագույն է։ Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն, հաճելի սնկային համով և բույրով։
Ոտիկը (երկարություն՝ 3-10 սմ, հաստություն՝ 2-4 սմ) գլանաձև է, ամուր, հարթ, սպիտակ, հետագայում՝ գորշացող, հաստ, ամուր օղակով[1]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Agaricus bisporus
|
Հայաստանում՝ 11 տեսակ՝
- Շամպինյոն սովորական (A. campestris),
- Շամպինյոն դաշտային (A. arvensis),
- Շամպինյոն անտառային (A. silvaticus) և այլն։
Առավել տարածված և լայնորեն օգտագործվող տեսակը
- Շամպինյոն երկսպորավորն (A. bisporus) է։
Տարածում և էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ամենուրեք՝ մեծ խմբերով, առավելապես՝ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, պարտեզներում, ջերմոցներում և արոտավայրերում։
Ընդհանուր՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան)։ Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորայի շրջանում՝ Արխաշան գետի ափ, Սևանի շրջակայքում։
Շամպինյոնի մշակումն ունի բավականին հին պատմություն։ Ըստ մի շարք հետազոտողների՝ մշակովի շամպինյոնը պատկանում է Psalliota campestris տեսակին։ Սակայն կան և հակառակ տեսակետներ, ըստ որոնց մշակովի շամպինյոնը հավաքական տեսակ է։ Դրա էությունն այն է, որ արհեստական մշակման համար ստեղծված են շամպինյոնի մի շարք տեսակներ, որոնք իրարից տարբերվում են և ձևաբանական, և կենսաբանական հատկանիշներով։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաբւսրձրորակ ուտելի սնկերից է։ Օգտագործվում է թարմ, թթու և աղ դրած։ Արհեստականորեն աճեցվում է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ հատուկ սնկանոցներում։ Աշխարհում աճեցվող սնկերի արտադրանքի ծավալում զբաղեցնում է առաջին տեղը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М. В. Горленко, М. А. Бондарева, Л. В. Гарибова, И. И. Сидорова, Т. П. Сизова. Грибы СССР. Москва, изд. Мысль, 1980
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь растений / гл. ред. А. А. Фёдоров. — М.: «Просвещение», 1976. — Т. 2. Грибы (под ред. М. В. Горленко). — С. 286—288).
- Benjamin, Denis R. (1995). Mushrooms: poisons and panaceas—a handbook for naturalists, mycologists and physicians. New York: WH Freeman and Company. ISBN 0-7167-2600-9.
- Genders, Roy (1969). Mushroom Growing for Everyone. London: Faber. ISBN 0-571-08992-5.
- Kuo, M. (2004 թ․ հունվար). «Agaricus bisporus: The common mushroom». MushroomExpert.Com.
- City of Hope Research [1] Արխիվացված 2013-06-23 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական սնկերի բաղադրության լիարժեք տեղեկատվություն(անգլերեն)
- Սնկերի եփման խոհարարական բաղադրատոմսեր(անգլերեն)
- Complete common mushroom nutrition info
- Mushroom cookbook and information
- Information about a human study with Agaricus bisporus taking place at the City of Hope. Արխիվացված 2013-06-23 Wayback Machine
- A high-definition video of a French cave of " Champignons de Paris " closed in 2009.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպինյոն երկսպոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպինյոն երկսպոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |