Jump to content

Շամիլ Լախիյալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիլ Լախիյալով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1979(1979-10-28)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ-2 (Մախաչկալ)
Ռուսաստան Դինամո (Մախաչկալա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—1999 Ադրբեջան Շաֆա 11 (2)
2000—2002 Ռուսաստան Դինամո (Մախաչկալա) 59 (34)
2002 Ռուսաստան Սատուրն-REN TV 0 (0)
2003—2007 Ռուսաստան Անժի 116 (35)
2007—2010 Ռուսաստան Թերեք 79 (21)
2011—2012 Ռուսաստան Անժի 38 (4)
2013 Ռուսաստան Կռիլյա Սովետով 4 (0)
Ազգային հավաքական
1998 Ադրբեջան Ադրբեջան (պատ.)[2] ? (?)
Մարզչական կարիերա
2015—մ․հ․ Ռուսաստան Լեգիոն-Դինամո նախագահ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5.2.2019:

Շամիլ Լախիյալով (ռուս.՝ Шамиль Лахиялов,հոկտեմբերի 28, 1979(1979-10-28)[1], Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և ադրբեջանցի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին Մախաչկալայում։ Ազգությամբ ավար է։ Շամիլն ունի երեք եղբայր և քույր, ավագը՝ Մուրադը (1976-2005), «Ջամաաթ Շարիաթ» խմբավորման առաջնորդն է[3], և փոքրը՝ Մագոմեդը (1984), ֆուտբոլիստ է, խաղացել է ցածր դիվիզիոնի ակումբներում, այժմ՝ «Լեգիոն-Դինամո» ակումբի կառավարիչ է, և մյուս եղբայրը՝ Ռաշիդը։

Ամուսնացած է, ունի չորս երեխա[4][5][6]։

2008 թվականին հաջ է կատարել, որտեղ հանդիպել է Կուրբան Բերդիևին[7]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մախաչկալայի ՄՊՄԴ  № 2-ի սան է, կարիերան սկսել է տեղի «Դինամո» ակումբում։ 1998/1999 մրցաշրջանում հանդես է եկել Բաքվի «Շաֆայում» և միաժամանակ Ադրբեջանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ խաղալով իր կրտսեր եղբոր՝ Ռաշիդի անվամբ[8]։ Հաջորդ տարի վերադարձել է «Մախաչկալա»։ 2002 թվականին 5 հանդիպում է անցկացրել մերձմոսկովյան «Սատուրնի» կազմում։

2003 թվականին տեղափոխվել է «Դինամոյի» սկզբունքային մրցակցի՝ «Անժիի» կազմ։ 2005 թվականի հոկտեմբերի 17-ին «Դինամո»-«Անժի» խաղից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել թիմերի ֆուտբոլիստների միջև, որը հրահրել են Լախիյալովը և Սերգեյ Սերդյուկովը[9]։ Լահիյալովին որակազրկել են երեք խաղով և նրա դեմ քրեական գործ է հարուցել։ 2007 թվականին Լախիյալովին «Թերեք» տեղափոխելուց հետո նա ձերբակալվել էր Սարանսկում, քանի որ ստորագրություն էր տվել երկրից չհեռանալու համար[10]։ 2010 թվականի դեկտեմբերին հեռացել էր «Թերեքից» պայմանագրի ավարտից հետո՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը[11]։

2011 թվականի հունվարի 14-ին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Կրասնոդար» ակումբի հետ[12]։ Սակայն նույն տարվա փետրվարի վերջին խզել է պայմանագիրն ակումբի հետ և տեղափոխվեց «Անժի», որի կազմում նորամուտը կատարել է մարտի 1-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ գավաթային խաղում[13]։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ 7-րդ տուրի արտագնա խաղը Շամիլի համար դարձավ 100-րդը։

2013 թվականի փետրվարի 17-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», հանդես  եկել 13 համարի մարզաշապիկով։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 2013 թվականի հունիսին հեռացել է ակումբից[14]։ 2013 թվականի սեպտեմբերին՝ կովկասյան ակումբներից հրավեր չստանալուց հետո, որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և զբաղվել մանկական ֆուտբոլով[15]։

Մի քանի հանդիպում է անցկացրել Ադրբեջանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Ելույթ է ունեցել Ռաշիդի՝ կրտսեր եղբոր փաստաթղթերով[16]։

  • Եղել է առաջին դաղստանցի ֆուտբոլիստը, որը գոլ է խփել եվրագավաթներում[17]։
  • 2013 թվականի փետրվարին ձմեռային դադարի ժամանակ Լախիյալովը «Անժիից» տեղափոխվել է «Կռիլյա Սովետով»։ «Անժին» 2012/13 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը և դուրս եկել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։ Ավելի ուշ «Անժիի» մամուլի կցորդ Մուրադ Լատիպովը Լախիյալովին է հանձնել բրոնզե և արծաթե մեդալները[18]։
  • 2013 թվականի մարտին «Կռիլյա Սովետով»-«Անժի» խաղի ժամանակ մեղադրվել էր Ռուսաստանի խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանի որ չէր շրջվել դեպի դրոշ և մորուքն էր քորում[19] պետական օրհներգի կատարման ժամանակ[20]։
  • 2015 թվականին Մախաչկալայում հիմնել է «Լեգիոն-Դինամո» ֆուտբոլային ակումբը։ Եղել է նրա նախագահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Экс-игрок сборной Азербайджана: «Переговоры с „Рубином“ в разгаре»
  3. Савоничева Е. Зачем футболистам взрывать поезда? В легальных спортивных клубах все чаще обнаруживаются бандиты // Советский спорт. —М. — № 33 (376).
  4. «Вчера у Шамиля Лахиялова родилась дочь!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. В гостях у Шамиля Лахиялова
  6. «Шама, бей!»
  7. «Шамиль Лахиялов: Даже звезды мечтают закончить карьеру на Родине». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
  8. Статистика игроков Чемпионата Азербайджана 1998/99(ադրբ.)
  9. Шамиль Лахиялов — Газета.Ru
  10. Шамиль Лахиялов: досье — Футбол — Sports.ru
  11. ««Терек» расстался с Лахияловым и Арсэ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Краснодар» подписал Шамиля Лахиялова Արխիվացված 2011-10-06 Wayback Machine
  13. «Информация о матче». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. У четверых футболистов «Крыльев» закончились контракты
  15. Шамиль Лахиялов: «Играть больше не буду, займусь детским футболом»
  16. Александр Кружков, Юрий Голышак (2013 թ․ նոյեմբերի 15). «Шамиль Лахиялов: «„Ты нехороший человек", — сказал я Хиддинку»». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. ЛИГА ЕВРОПЫ «Зачем раздражать людей, играя в Москве». Шамиль Лахиялов о выходе «Анжи» в групповой этап Лиги Европы
  18. Откровенное интервью бывшего нападающего Анжи Шамиля Лахиялова о Хиддинке, Это'о, Керимове и зарплате Жиркова. Футбол - ТИНЬКОФФ РПЛ Спорт-Экспресс
  19. Видео: Шамиль Лахиялов и гимн России
  20. Lenta.ru: Дагестанского футболиста обвинили в неуважении к России