Շահեն Հաջյան-Սալերյան
Արտաքին տեսք
Շահեն Հաջյան-Սալերյան իսպ.՝ Shahen Hacyan Saleryan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1947 (76 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Բնակության վայր(եր) | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ազգություն | մեքսիկահայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Շահեն Հաջյան-Սալերյան (իսպ.՝ Shahen Hacyan Saleryan, հոկտեմբերի 24, 1947, Ստամբուլ, Թուրքիա), մեքսիկահայ գիտնական, ֆիզիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1947 թվականին, Ստամբուլում հայ արվեստագետների ընտանիքում։ Ավարտել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորի աստիճան ստացել է Անգլիայի Sussex-ի համալսարանում։ 1973 թվականից եղել է Մեքսիկայի Ազգային համալսարանի աստղագիտության ամբիոնի գիտաշխատող։ Մեքսիկայի համալսարանում դասավանդել է քվանտային մեխանիկա, էլեկտրամագնիսականություն, հարաբերականության տեսություն։ Հրապարակել է գրքեր, հրատարակվել մեքսիակական գիտական ամսագրերում, «Գիտություն բոլորի համար» հավաքածուում[1]։ Անդամակցում է Ազգային հետազոտությունների համակարգին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shahen Hacyan Saleryan, Presentation
- ↑ Dr. Shahen Hacyan Saleryan(չաշխատող հղում)
|