Շակիա Գանն
Շակիա Գանն անգլ.՝ Sakia Gunn | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1987 |
Ծննդավայր | Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 11, 2003 (15 տարեկան) կամ 2003[1] |
Մահվան վայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Շակիա Գանն (անգլ.՝ Sakia Gunn, մայիսի 26, 1987, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 11, 2003 կամ 2003[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), 15-ամյա աֆրոամերիկացի լեսբուհի Նյուարկից (Նյու Ջերսի, ԱՄՆ), որը դանակով մահացու վիրավորվել է այն բանից հետո, երբ հայտնել է իր սեռական կողմնորոշման մասին։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շակիան իր ընկերուհու հետ ավտոբուսի էր սպասում, երբ նրանց մոտեցան երկու տղամարդ՝ ծանոթանալու ակնկալիքով։ Աղջիկները մերժել նրանց, ասելով, որ նրանք լեսբուհիներ են։ Վեճ է ծագում, որի արդյունքում Շակիան դանակով ծանր վնասվածք է ստանում կրծքի հատվածում։ Դրանից հետո մարդասպանները մեքենայով դիմել են փախուստի՝ աղջկան թողնելով այդ վիճակում։ Շակիայի ընկերուհիները ավտոմեքենա են կանգնեցրել և նրան տեղափոխել մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նա մահացել է ծանր վնասվածքներից[2]։
Դատարանի դատավճիռը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանցագործներից մեկը՝ 29-ամյա Ռիչարդ Մակկաֆը, ձերբակալվել է 2003 թվականի մայիսի 16 և ճանաչվել սպանության ականատեսների կողմից[3]։ Սպանությունը «ատելության հանցանք» էր, ինչը դարձավ ծանրացուցիչ հանգամանք[4]։ 2005 թվականի ապրիլի 21-ին Ռիչարդ Մակկաֆը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[5]։
Կերպարը արվեստում և լրագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շակիա Գաննի կյանքին նվիրվել Կ․ Բ․ Զուկ (Kristal Brent Zook) գրքի հրատարակություան բաժիններից մեկը՝ «Սև կանանց կյանքը։ պատմություններ ցավի և տոկունության մասին» (Black Women’s Lives: Stories of Pain and Power)[6]։
- Նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Dreams Deferred» անվանմամբ, որը ցուցադրվել է 2008 թվականի Նյու Յորքի փառատոնի ժամանակ[7]։
- Նրա անունը շրջանառվում է նաև մի շարք թերթերի հրապարակումներում, որպես օրինակ անհանդուրժողականության զոհ[8][9][10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1147220700 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Meenan, Mick. «Newark Schools Drop the Ball.» Gay City News, May 30-June 5, 2003.
- ↑ Carter, Barry. «Suspect In Teen’s Stabbing Surrenders.» The Star-Ledger, May 16, 2003.
- ↑ Kleinknecht, William. «Man Admits to Reduced Charge in Death of Lesbian Teen.» The Star-Ledger, March 4, 2005.
- ↑ Kleinknecht, William. «Lesbian Teen’s Family Confronts Killer.» The Star-Ledger, April 22, 2005.
- ↑ Black Women’s Lives: Stories of Pain and Power by Kristal Brent Zook — Powell’s Books
- ↑ «2008 New York LGBT Film Festival — Dreams Deferred: The Sakia Gunn Film Project». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ http://www.enotes.com/cross-currents-journals/123163910(չաշխատող հղում)
- ↑ «It’s a Shame that you Have to Walk Down the Street not Knowing What’s Going to Happen to Us»: The Sakia Gunn Murder
- ↑ Sakia Gunn: When Intolerance Breeds Murder — BV on Love
- ↑ «IFBP — International Federation of Black Prides». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- She didn't have to die by Keith Boykin
- Sakia Gunn Remembered by Keith Boykin
- Sakia Gunn's Killer Pleads Guilty
- The Sakia Gunn Film Project
- The poem "The Other Black Man" by T. Miller references Sakia Gunn