Շակիա Գանն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շակիա Գանն
Ծնվել է մայիսի 26, 1987(1987-05-26)
Ծննդավայր Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մայիսի 11, 2003(2003-05-11) (15 տարեկանում)
Մահվան վայր Նյուարկ, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն աֆրոամերիկացի

Շակիա Գանն (անգլ.՝ Sakia Gunn, մայիսի 26, 1987(1987-05-26), Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 11, 2003(2003-05-11), Նյուարկ, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), 15-ամյա աֆրոամերիկացի լեսբուհի Նյուարկից (Նյու Ջերսի, ԱՄՆ), որը դանակով մահացու վիրավորվել է այն բանից հետո, երբ հայտնել է իր սեռական կողմնորոշման մասին։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շակիան իր ընկերուհու հետ ավտոբուսի էր սպասում, երբ նրանց մոտեցան երկու տղամարդ՝ ծանոթանալու ակնկալիքով։ Աղջիկները մերժել նրանց, ասելով, որ նրանք լեսբուհիներ են։ Վեճ է ծագում, որի արդյունքում Շակիան դանակով ծանր վնասվածք է ստանում կրծքի հատվածում։ Դրանից հետո մարդասպանները մեքենայով դիմել են փախուստի՝ աղջկան թողնելով այդ վիճակում։ Շակիայի ընկերուհիները ավտոմեքենա են կանգնեցրել և նրան տեղափոխել մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նա մահացել է ծանր վնասվածքներից[1]։

Դատարանի դատավճիռը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործներից մեկը՝ 29-ամյա Ռիչարդ Մակկաֆը, ձերբակալվել է 2003 թվականի մայիսի 16 և ճանաչվել սպանության ականատեսների կողմից[2]։ Սպանությունը «ատելության հանցանք» էր, ինչը դարձավ ծանրացուցիչ հանգամանք[3]: 2005 թվականի ապրիլի 21-ին Ռիչարդ Մակկաֆը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[4]։

Կերպարը արվեստում և լրագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շակիա Գաննի կյանքին նվիրվել Կ․ Բ․ Զուկ (Kristal Brent Zook) գրքի հրատարակություան բաժիններից մեկը՝ «Սև կանանց կյանքը: պատմություններ ցավի և տոկունության մասին» (Black Women’s Lives: Stories of Pain and Power)[5]։
  • Նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «Dreams Deferred» անվանմամբ, որը ցուցադրվել է 2008 թվականի Նյու Յորքի փառատոնի ժամանակ[6]։
  • Նրա անունը շրջանառվում է նաև մի շարք թերթերի հրապարակումներում, որպես օրինակ անհանդուրժողականության զոհ[7][8][9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]