Jump to content

Շալիմար այգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալիմարի այգիները
Shalimar Gardens*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Պակիստան
Տիպ Մշակույթ
Չափանիշներ (i), (ii), (iii)
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 31°35′09″ հս․ լ. 74°22′55″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1981  (Պակիստան նստաշրջան)
Համար 171-002
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Պակիստան քարտեզ

Շալիմար այգիներ (ուրդու՝ شالیمار باغ, անգլ.՝ Shalimar Gardens), Պակիստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որը կառուցվել է Մեծ Մոնղոլ Շահ-Ջհան կայսրի կողմից Լահորում։ Շինարարությունը սկսվել է 1641 թվականին և ավարտվել հաջորդ տարվա սկզբին։ Ամրոցն ունի մարմարյա պալատներ և մզկիթներ` զարդարված խճանկարով և ոսկեզօծմամբ։ Այգիները կառուցված են օթյակներով երեք քարահատակների վրա, կան նաև ջրվեժներ և մեծ դեկորատիվ լճակներ։

«Շալիմար» (ավելի ճիշտ՝ «Շալամար») բառի ծագումը ունի մի քանի վարկած, բայց ամենայն հավանականությամբ, սա արաբական կամ պարսկական ծագում ունեցող բառ է, արաբական «Շահ ալ-էմիրաթ» բառակապակցության աղավաղված տարբերակը («շինարարների տերը»)։

Պետք է հիշել, որ «էմիրություն» («շենք», «շինարարություն») բառը պատմականորեն վերաբերում է լանդշաֆտային այգիների ճարտարապետությանը և ընդհանրապես այգիներին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Суворова, Анна Ароновна. Любить Лахор. Топофилия восточного города.— М.: «Восточная литература». — 2009. — С.110.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալիմար այգիներ» հոդվածին։