Շալիմար այգիներ
|
| |
| Shalimar Gardens* | |
|---|---|
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Երկիր | Պակիստան |
| Տիպ | Մշակույթ |
| Չափանիշներ | (i), (ii), (iii) |
| Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
| Աշխարհամաս** | Ասիա |
| Կոորդինատներ | 31°35′09″N 74°22′55″E / 31.58583°N 74.38194°E |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1981 (Պակիստան նստաշրջան) |
| Համար | 171-002 |
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
| Համաշխարհային | |

Շալիմար այգիներ (ուրդու՝ شالیمار باغ, անգլ.՝ Shalimar Gardens), Պակիստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որը կառուցվել է Մեծ Մոնղոլ Շահ-Ջհան կայսրի կողմից Լահորում։ Շինարարությունը սկսվել է 1641 թվականին և ավարտվել հաջորդ տարվա սկզբին։ Ամրոցն ունի մարմարյա պալատներ և մզկիթներ` զարդարված խճանկարով և ոսկեզօծմամբ։ Այգիները կառուցված են օթյակներով երեք քարահատակների վրա, կան նաև ջրվեժներ և մեծ դեկորատիվ լճակներ։
«Շալիմար» (ավելի ճիշտ՝ «Շալամար») բառի ծագումը ունի մի քանի վարկած, բայց ամենայն հավանականությամբ, սա արաբական կամ պարսկական ծագում ունեցող բառ է, արաբական «Շահ ալ-էմիրաթ» բառակապակցության աղավաղված տարբերակը («շինարարների տերը»)։
Պետք է հիշել, որ «էմիրություն» («շենք», «շինարարություն») բառը պատմականորեն վերաբերում է լանդշաֆտային այգիների ճարտարապետությանը և ընդհանրապես այգիներին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Shalimar Gardens Gallery
- Երկրորդ աստիճանի արևմտյան պատ
- Մինարեթ երկրորդ աստիճանի արևմտյան պատի անկյունում
- Մոնղոլական ոճի կառույց այգու ներսում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Суворова, Анна Ароновна. Любить Лахор. Топофилия восточного города.— М.: «Восточная литература». — 2009. — С.110.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալիմար այգիներ» հոդվածին։ |
|