Jump to content

Շագանակագեղձի քաղցկեղի փուլավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շագանակագեղձի քաղցկեղի փուլավորումն այն գործընթացն է, որով բժիշկները դասակարգում են շագանակագեղձի անատոմիական սահմաններից դուրս տարածված քաղցկեղի ռիսկը, կամ տեղային թերապիաներով, ինչպիսիք են վիրահատությունը կամ ճառագայթումը, բուժվելու հավանականությունն է։ Երբ հիվանդները դասվում են կանխատեսումային կատեգորիաներում, նրանց բուժման օպտիմալ մոտեցման ընտրությունն ավելի է հեշտանում։ Շագանակագեղձի քաղցկեղը կարող է գնահատվել ինչպես կլինիկական, այնպես էլ ախտաբանական փուլավորման մեթոդներով[1]։ Կլինիկական փուլավորումը սովորաբար տեղի է ունենում նախքան առաջին բուժումը, և ուռուցքի առկայությունը որոշվում է պատկերավորման և ուղիղ աղիքի հետազոտության միջոցով, մինչդեռ պաթոլոգիական փուլավորումը իրականացվում է բուժումից հետո, երբ կա՛մ կատարվում է կենսազննում, կա՛մ շագանակագեղձը հեռացվում է՝ զննելով նմուշի բջիջների տեսակները[1]։

ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղի փուլավորման համար սովորաբար օգտագործվում են երկու սխեմաներ։ Ամենատարածվածը հրապարակված է Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան համատեղ կոմիտեի (AJCC) կողմից և հայտնի է որպես TNM համակարգ, որը գնահատում է ուռուցքի չափը, ներգրավված ավշային հանգույցների ծավալը և ցանկացած մետաստազի առկայություն, ինչպես նաև հաշվի է առնում քաղցկեղի աստիճանը[2]։ Ինչպես շատ այլ քաղցկեղների դեպքում, դրանք հաճախ խմբավորվում են չորս փուլերի (I–IV): Մեկ այլ սխեման, որն օգտագործվում էր նախկինում, Ուիթմոր-Ջևեթի փուլավորումն էր, այնինչ TNM փուլավորումն ավելի տարածված է ժամանակակից պրակտիկայում[3]։

Միացյալ Թագավորությունում օգտագործվում է 5-աստիճանից բաղկացած՝ Քեմբրիջի կանխատեսումային խմբերը (CPG)[4], որը փոխարինում է նախկին համակարգին, որ բաժանում էր շագանակագեղձի քաղցկեղը երեք ռիսկային խմբերի[4]։

TNM խմբավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի առաջին աստիճանը հիվանդության այն մակարդակն է, երբ շագանակագեղձի նմուշի մի փոքր հատվածում պատահականորեն աննշան փոփոխություն է նկատվում՝ շագանակագեղձի հյուսվածքի՝ այլ պատճառներով հետազոտման ժամանակ, օրինակ՝ շագանակագեղձի բարորակ հիպերտրոֆիայի դեպքում[5][6]։ Այս փուլում բջիջները շատ նման են նորմալ բջիջներին, և գեղձի մատնազննման ժամանակ ախտաբանական շոշափելի փոփոխություններ չեն նկատվում։ Երկրորդ փուլում ախտաբանական գործընթացում շագանակագեղձի ավելի շատ հատված է ներգրավված։ Գեղձի ներսում կարելի է շոշափել ինչ-որ գոյացություն։ Երրորդ փուլում ուռուցքը տարածվում է շագանակագեղձի պատիճով, և արդեն գեղձի մակերեսին կարելի է զգալ ախտաբանական գոյացություն։ Հիվանդության չորրորդ փուլում ուռուցքը ներուղղվել է հարևան հյուսվածքներ, կամ տարածվել է ավշային հանգույցների կամ այլ օրգանների վրա։ Գլիսոնի գնահատման համակարգը (անգլ․՝ Gleason Grading System) հիմնված է կենսազննումներից ստացված բջջային բովանդակության և հյուսվածքների կառուցվածքային ամբողջականության վրա, որն ապահովում է հիվանդության ձևախախտման ներուժի և վերջնական կանխատեսման գնահատականը։

(Առաջնային) ուռուցքի գնահատում ('T')

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական T փուլ (cT)

  • cTX: առաջնային ուռուցքը չի կարող գնահատվել
  • cT0: ուռուցքին վերաբերող փաստերը բացակայում են
  • cT1: առկա է ուռուցք, սակայն կլինիկորեն չի հայտնաբերվում կամ արժանի չէ պատկերավորման
    • cT1a: շագանակագեղձի 5% կամ ավելի սակավ հյուսվածքի մասնահատման ժամանակ (այլ նպատակով իրականացրած) պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք
    • cT1b: շագանակագեղձի 5% կամ ավել հյուսվածքի մասնահատման ժամանակ պատահականորեն հայտնաբերվել է ուռուցք։
    • cT1c: շիճուկային PSA-ի (շագանակագեղձ սպեցիֆիկ հակածնի) մակարդակի բարձրացման պատճառով իրականացված ասեղային կենսազննման ժամանակ հայտնաբերվել է ուռուցք
  • cT2: զննման ժամանակ ուռուցքը շոշափելի է, բայց շագանակագեղձի սահմաններից դուրս չի տարածվել
    • cT2a: ուռուցքի չափսերով հավասար է շագանակագեղձի երկու բլթերից մեկի կեսին կամ կեսից քիչ հատվածին
    • cT2b: ուռուցքը զբաղեցնում է բլթերից մեկի կեսից ավել տարածքը, բայց ոչ երկու բլթի
    • cT2c: ուռուցքը հայտնաբերվում է երկու բլթերում, բայց շագանակագեղձի պատիճում
  • cT3: ուռուցքը տարածվել է շագանակագեղձի պատիճով (եթե սա միայն կիսով չափ է, ապա դեռ T2 է)
    • cT3a: ուռուցքը տարածվել է պատիճի մեկ կամ մի քանի երեսին
    • cT3b: ուռուցքը ներուղղվել է մեկ կամ երկու բշտերի մեջ
  • cT4: ուռուցքը ներուղղվել է օրգանական հարակից կառույցներ։

Ախտաբանական T փուլ (pT)

  • pT2: օրգան պարփակված
    • pT2a: միակողմանի, մի երեսի կեսը կամ դրանից քիչ
    • pT2b: միակողմանի, ընդգրկում է երեսի կեսից ավելին, բայց ոչ երկու երեսները
    • pT2c: երկկողմանի հիվանդություն
  • pT3: արտաշագանակագեղձային տարածում
    • pT3a: արտաշագանակագեղձային տարածում կամ միազապարկի վզիկի միկրոսկոպիկ ներուղղում
    • pT3b: ներուղղում դեպի սերմնածորաններ
  • pT4: ներուղղում դեպի ուղիղ աղիք, Invasion of rectum, ուղիղ աղիքը բարձրացնող մկաններ, և/կամ կոնքի պատեր։

Ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցների գնահատում ('N')

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • NX: ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցներ չի գնահատվում
  • N0: չկա տարածում դեպի լիմֆատիկ հանգույցներ
  • N1: տարածում դեպի ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցներ

Հեռավար մետաստազների գնահատում ('M')

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MX: հեռավար մետաստաղ չի գնահատվում
  • M0: չկա հեռավար մետաստազ
  • M1: կա հեռավար մետաստազ
    • M1a: քաղցկեղը տարածվել է լիմֆատիկ հանգույցներով մեկ
    • M1b: քաղցկեղը տարածվել է ոսկրերով մեկ
    • M1c: քաղցկեղը տարածվել է այլ մասեր (անկախ ոսկրային ներգրավվածությունից)

Հիստոլոգիական աստիճանի գնահատում ('G')

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար քաղցկեղի աստիճանը գնահատվում է փուլայնությունից անկախ։ Շագանակագեղձի քաղցկեղի համար բջջի մորֆոլոգիան գնահատված է Գլիսոն համակարգի հիման վրա։

Գլիսոնյան համակարգում ուռուցքները տարբերակված են հետևյալ բնութագրիչներով․ «լավ», «չափավոր» և «վատ», որոնք համապատասխանում են սանդղակի 2-4, 5-6 և 7-10 միավորներին։ Ներկայումս ախտաբանները հազվադեպ են ախտորոշում այնպիսի ուռուցք, որը համապատասխանում է սանդղակի 3-ից փոքր միավորին։

Աստիճանային խմբի դասակարգում ('GG')

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքի փուլավորումն արտածելու առավել ժամանակակից մեթոդը աստիճանային խմբերն են (անգլ․՝ Grading Group)[7][8][9]։ Շագանակագեղձի քաղցկեղի համար աստիճանային խմբի տեղեկությունն ու շագանակագեղձ-սպեցիֆիկ հակածնի մակարդակները օգտագործվում են TNM համակարգի կարգավիճակի հետ զուգակցված, որպեսզի աստիճանային խմբերը դասակարգվեն ընդհանուր չորս փուլերում[8]։

  • Grade Group 1 = Gleason 6 (կամ ավելի քիչ)
  • Grade Group 2 = Gleason 3+4=7
  • Grade Group 3 = Gleason 4+3=7
  • Grade Group 4 = Gleason 8
  • Grade Group 5 = Gleason 9-10

Ընդհանուր փուլավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան միասնական կոմիտեի (անգլ․՝ American Joint Committee on Cancer) փուլավորման համակարգում ուռուցքը, լիմֆային հանգույցները, մետաստազը, գլիսոնի աստիճանային խմբարումն ու շագանակագեղձ-սպեցիֆիկ հակածնային կարգավիճակը կարող են միասին խմբավորվել չորս փուլերում՝ աստիճանաբար վատացող բարդություններով[10]։

Փուլը Ուռուցք Հանգույցներ Մետաստազ Աստիճանային խումբ շագանակագեղձ-սպեցիֆիկ հակածին (PSA) կյանքի 5 տարվա գոյատևում[11]
Փուլ I cT1a N0 M0 GG1 <10 100%
cT2a
pT2
Փուլ IIA cT1 10-20 100%
cT2a կամ pT2
cT2b կամ cT2c <20
Փուլ IIB T1 կամ T2 GG2
Փուլ IIC GG3 կամ GG4
Փուլ IIIA T3 GG1—4 95%
Փուլ IIIB T3 կամ T4 ցանկացած PSA
Փուլ IIIC ցանկացած T GG5
Փուլ IVA N1 ցանկացած G 30%
Փուլ IVB ցանկացած N M1

Ուիթմոր-Ջեվեթի փուլավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ պրակտիկայում այլևս գործածություն չունի, Ութմոր-Ջեվեթի համակարգը (որը հայտնի է նաև որպես ABCD վարկանիշ) նման է TNM համակարգին և գրեթե համազոր փուլավորում ունի[3]։ Երբեմն լատինական տառերի փոխարեն օգտագործվում են հռոմեական թվանշանները՝ ընդհանուր փուլավորումը ներկայացնելու համար (օրինակ՝ Փուլ I, որը համազոր է Փուլ A-ին, կամ Փուլ II՝ Փուլ B-ին, և այլն)։

  • A: ուռուցքն առկա է, սակայն կլինիկորեն չբացահայտված․ հայտնաբերվում է պատահականորեն
    • A1: հյուսվածքը նման է նորմալ բջիջներին․ հայտնաբերվում է մի բլթի մի քանի հատվածներում
    • A2: ավելի ծավալուն ընդգրկվածություն
  • B: ֆիզիկալ զննման ժամանակ կարելի է շոշափել ուռուցքը, բայց շագանակագեղձի պատիճից դուրս չի տարածվում
    • BIN: ուռուցքը կարելի է զգալ, այն չի ընդգրկում ամբողջ բիլթը և շրջափակված է նորմալ հյուսվածքով
    • B1: ուռուցքը կարելի է զգալ և այն չի զբաղեցնում ամբողջ բիլթը
    • B2: ուռուցքը կարելի է զգալ և այն ընդգրկում է ամբողջ բիլթը կամ երկու բիլթերը
  • C: ուռուցքն ընդլայնվել է մինչև պատիճ
    • C1: ուռուցքն ընդլայնվել է պատիճով, բայց չի ընդգրկում սերմնածորանները
    • C2: ուռուցքն ընդգրկում է սերմնածորանները
  • D: ուռուցքը տարածվել է այլ օրգանների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Cheng L, Montironi R, Bostwick DG, Lopez-Beltran A, Berney DM (January 2012). «Staging of prostate cancer». Histopathology. 60 (1): 87–117. doi:10.1111/j.1365-2559.2011.04025.x. PMID 22212080. S2CID 29345205.
  2. «AJCC 7th edition; Prostate cancer staging» (PDF). cancerstaging.org.
  3. 3,0 3,1 Dunnick, R (2012 թ․ հոկտեմբերի 16). Textbook of uroradiology. Sandler, C., Newhouse, J. ([5th edition] ed.). Philadelphia. էջ 322. ISBN 9781451171617. OCLC 820121202.
  4. 4,0 4,1 «Prostate cancer: diagnosis and management. NICE guideline [NG131]». National Institute for Health and Care Excellence (NICE). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Edge SB, ed. (2010). AJCC cancer staging manual (7th ed.). New York: Springer. էջեր 457–468. ISBN 9780387884400.
  6. «TNM | UICC». Union for International Cancer Control (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Grade groups». American Cancer Society.
  8. 8,0 8,1 Pierorazio PM, Walsh PC, Partin AW, Epstein JI (May 2013). «Prognostic Gleason grade grouping: data based on the modified Gleason scoring system». BJU International. 111 (5): 753–760. doi:10.1111/j.1464-410X.2012.11611.x. PMC 3978145. PMID 23464824.
  9. Humphrey PA, Moch H, Cubilla AL, Ulbright TM, Reuter VE (July 2016). «The 2016 WHO Classification of Tumours of the Urinary System and Male Genital Organs-Part B: Prostate and Bladder Tumours» (PDF). European Urology. 70 (1): 106–119. doi:10.1016/j.eururo.2016.02.028. PMID 26996659.
  10. «How prostate cancer is staged». American Cancer Society.
  11. «Survival: Prostate cancer». Cancer Research UK.