Նոր Զելանդիայի դրամահատարան
Նոր Զելանդիայի դրամահատարան | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Նոր Զելանդիա |
Կայք | nzmint.com(անգլ.) |
Նոր Զելանդիայի դրամահատարան (մաորի՝ Te Kamupene Whakanao o Aotearoa) մասնավոր սեփականությամբ ընկերություն Օքլենդում, (Նոր Զելանդիա)[1]։ Այն Նոր Զելանդիայում մետաղադրամների միակ մասնավոր դրամահատարանն է, որը մետաղադրամի արտադրության համար ոսկի է ձեռք բերում միջազգային աղբյուրներից։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների առևտրով, այդ թվում՝ ոսկու ձուլակտորների առևտրով, այն նյութական պահուստի մատակարար է։
Օգտագործելով Հարավային խաղաղօվկիանոսյան դրամահատներ թեգ-լայնը (tag-line "Minters of the South Pacific")՝ դրամահատարանն արտադրում է հավաքորդային և ձուլակտորային մետաղադրամներ խաղաղօվկիանոսյան ազգությունների համար, այդ թվում՝ Ֆիջիի, Կուկի կղզիների, Նյուեյի և Տուվալուի համար։
2000-ական թվականների վերջին ճգնաժամի ընթացքում Նոր Զելանդիայի դրամահատարանըը գրանցեց բիզնեսի զգալի աճ՝ օրական կատարելով մեկ ամսվա արժողությամբ գործարքներ, երբ ամերիկյան խոշոր ներդրումային բանկերը, ինչպիսին Bear Stearns-ն է, սնանկացան[1]։
Դրամահատարանը չի արտադրում Նոր Զելանդիայի դոլարի թղթադրամներ կամ մետաղադրամներ, այդ մետաղադրամները Նոր Զելանդիայի պահուստային բանկի համար հիմնականում հատվում են Թագավորական դրամահատարանում և Կանադայի թագավորական դրամահատարանում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Arnold, Karen (2009 թ․ փետրվարի 1). «Overseas buyers start new gold rush». Sunday Star Times. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Where coins have been minted». Reserve Bank of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.