Նոր-դար (թերթ)
Նոր-դար | |
---|---|
Տեսակ | թերթ |
«Նոր-դար», հասարակական-գրական թերթ։ Հրատարակվել է 1883-1916 թթ. (ընդհատումով), Թիֆլիսում։ Խմբագիր՝ Սպանդար Սպանդարյան։ 1893-1897 թթ. բազմաթիվ հոդվածներ է հրապարակել Արևմտյան Հայաստանի ծանր վիճակի, Հայկական հարցի և հայերի կոտորածների մասին։ Թերթը մտահոգություն է հայտնել հայերի պանդխտության և արտագաղթի վերաբերյալ։
1894-1895 թթ. լայնորեն լուսաբանել է Սասունի իրադարձությունները, հայկական կոտորածները Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Մարաշում, Ակնում, Խարբերդում և այլուր։ Հրապարակվել են հաղորդումներ Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու ծրագրի, Հայկական հարցի նկատմամբ եվրոպական հասարակայնության ունեցած վերաբերմունքի մասին։ Թերթում արտատպվել են Է. Դիլոնի, Օ. Նովիկովայի հոդվածները, Սթիվենսոնի, Գլադստոնի և այլոց ճառերը։ Խոսելով Հայկական հարցում անգլիական կառավարության դիրքորոշման մասին՝ Սպանդար Սպանդարյանը նշել է, որ թե Ռոզբերին, թե Սոլսբերին, խառնվելով արևելյան գործերին, բացառապես մտահոգվել են «զուտ անգլիական և միմիայն անգլիական շահերով» (1896, թիվ 86)[1][2]։
1894 թվականի դեկտեմբերից «Նոր-դար»-ի մուտքը Թուրքիա արգելվել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՆՈՐ ԴԱՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 353)։ |