Նյիրագոնգո[2], հրաբուխ Վիրունգաաֆրիկյան լեռներում` Կիվու լճից 20 կմ դեպի հյուսիս։ Գտնվում է Ռուանդայի հետ սահմանամերձ կոնգոլեզյան տարածքում։ 1882 թվականից գրանցվել է 34 ժայթքում։ Լինում էր այնպես, որ հրաբխային ակտիվությունը շարունակվում էր անդադար երկար տարիների ընթացքում։ Հրաբխի գլխավոր խառնարանն ունի 250 մ խորություն և 2 կմ լայնություն։ Նրա մեջ տեղակայվում է եռացող լավայի լիճ, որը վերջին տարիներին մշտապես ակտիվ է և չի հանգչում։
Նյիրագոնգոյի լավան արտասովոր կերպով ջրիկ է և հոսուն։ Նման հատկությունները պայմանավորված են հատուկ քիմիական բաղադրությամբ` այն պարունակում է շատ քիչ սիլիկատներ։ Այսպիսով` ժայթքման ընթացքում լավային հոսքերը, որոնք թափվում են հրաբխի լանջերով, կարող են հասնել 100 կմ/ժ արագության[3]։
Նյիրագոնգոյի և նրա կողքին գտնվող Նյամլագիրա հրաբխի վրա տեղի է ունեցել Աֆրիկայում դիտվող բոլոր ժայթքումների 40%-ը։
Նյիրագոնգոյի ամենաուժեղ ժայթքումներից մեկը տեղի է ունեցել 1977 թվականին։ Այդ ժամանակ հրային հոսքերից են մահացել մի քանի հարյուր մարդ[3]։