Նիշկա Բանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիշկա Բանիա
Ни́шка Ба́ња/Niška Banja
Դրոշ Զինանշան


ԵրկիրՍերբիա Սերբիա
Մասն էՆաշյան շրջան
Կարգավիճակբնակավայր և spa?
Մտնում էCity Municipality of Niška Banja?
Հիմնական լեզուսերբերեն
Պաշտոնական լեզուներսերբերեն
Բնակչություն (2011)4 180 մարդ
Կրոնական կազմուղղափառներ, մուսուլմաններ, կաթոլիկներ
Տարածք145 կմ²
Առաջին հիշատակում448 թվական
Լուծարված է448
Ժամային գոտիUTC+1:00
Հեռախոսային կոդ(+381) 18
Փոստային ինդեքսներ18205
Ավտոմոբիլային կոդNI
goniskabanja.org.rs

Նիշկա Բանիա (սերբНи́шка Ба́ња/Niška Banja), հանգստավայր, քաղաք, գտնվում է Սերբիայի Նիշ քաղաքի մոտակայքում։ Համարվում է նույնանուն համայնքի կենտրոնը։ 2011 թվականի մարդահամարի համաձայն Նիշկա Բանիայում ապրում էր 4180 մարդ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշկա Բանիան գտնվում է Նիշից 9 կմ հեռավորության վրա, Նիշ - Սոֆիա ավտոմայրուղուց հարավ։ Նիշկա Բանիան գտնվում է Սուվա Պլանինա լեռան լանջին։ Ամենամոտ օդանավակայանը Կոստանդին Մեծ օդանավակայանն է (Նիշ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվել է 448 թվականին։

1920-ական թվականններին Նիշկա Բանիան սկսեց ակտիվորեն զարգանալ։ Կառուցվեցին ափամերձ շրջաններ և զբոսայգիներ, ստեղծվեցին հարմարավետ հյուրանոցներ, և 1929 թվականին տրամվայները սկսեցին երթևեկել Նիշից։ Հիմա տրամվայով երթևեկությունը կասեցվել է և այնտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսիով։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիշկա Բանիան հանգստավայրը համարվում է Սերբիայի ամենահայտնի զբոսաշրջային առողջարանային կենտրոնը։ Այն Սերբիայի երրորդ ամենահայտնի հանգստավայրն է՝ Վրյաչկո Բանիայից և Սոկոբանիայից հետո։ Այն բավականին հայտնի է իր առողջարար տաք ջրերով, որոնք պարունակում են ռադոն։ Այստեղ նաև անցկացվում է ամառային մշակութային փառատոն։

Նիշկա Բանիայում կան մի քանի հյուրանոցներ՝ Պարտիզան, Ռադոն, Սերբիա, Օզրեն և Թերմե։

Նիշկա Բանիան ունի Եվրոպայի ամենահին հանքային ջրերի բուժման կենտրոնի համբավ[2]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստան Սոֆադես, Հունաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Издаје и штампа — Републички завод за статистику Србије (ISSN 1450-9075, январь 2009) — Раздел «Общие данные», страницы № 15-19
  2. «Курорты Сербии. Нишка-Баня | Статья на awaytravel.ru». www.awaytravel.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.