Նիշկա Բանիա
| |||||
| Երկիր | |||||
| Մասն է | Նաշյան շրջան | ||||
| Կարգավիճակ | բնակավայր, Սպա կենտրոն և cadastral municipality of Serbia? | ||||
| Մտնում է | Niška Banja City Municipality? | ||||
| Հիմնական լեզու | սերբերեն | ||||
| Պաշտոնական լեզուներ | սերբերեն | ||||
| Բնակչություն (2011) | 4 180 մարդ | ||||
| Կրոնական կազմ | ուղղափառներ, մուսուլմաններ, կաթոլիկներ | ||||
| Տարածք | 145 կմ² | ||||
| Առաջին հիշատակում | 448 թվական | ||||
| Լուծարված է | 448 | ||||
| Ժամային գոտի | UTC+1:00 | ||||
| Հեռախոսային կոդ | (+381) 18 | ||||
| Փոստային ինդեքսներ | 18205 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | NI | ||||
| 43°17′36″N 22°00′22″E / 43.293333333333°N 22.006111111111°E | |||||
| goniskabanja.org.rs | |||||
Նիշկա Բանիա (սերբ․ Ни́шка Ба́ња/Niška Banja), հանգստավայր, քաղաք, գտնվում է Սերբիայի Նիշ քաղաքի մոտակայքում։ Համարվում է նույնանուն համայնքի կենտրոնը։ 2011 թվականի մարդահամարի համաձայն Նիշկա Բանիայում ապրում էր 4180 մարդ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշկա Բանիան գտնվում է Նիշից 9 կմ հեռավորության վրա, Նիշ - Սոֆիա ավտոմայրուղուց հարավ։ Նիշկա Բանիան գտնվում է Սուվա Պլանինա լեռան լանջին։ Ամենամոտ օդանավակայանը Կոստանդին Մեծ օդանավակայանն է (Նիշ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվել է 448 թվականին։
1920-ական թվականններին Նիշկա Բանիան սկսեց ակտիվորեն զարգանալ։ Կառուցվեցին ափամերձ շրջաններ և զբոսայգիներ, ստեղծվեցին հարմարավետ հյուրանոցներ, և 1929 թվականին տրամվայները սկսեցին երթևեկել Նիշից։ Հիմա տրամվայով երթևեկությունը կասեցվել է և այնտեղ կարելի է հասնել ավտոբուսով կամ տաքսիով։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիշկա Բանիան հանգստավայրը համարվում է Սերբիայի ամենահայտնի զբոսաշրջային առողջարանային կենտրոնը։ Այն Սերբիայի երրորդ ամենահայտնի հանգստավայրն է՝ Վրյաչկո Բանիայից և Սոկոբանիայից հետո։ Այն բավականին հայտնի է իր առողջարար տաք ջրերով, որոնք պարունակում են ռադոն։ Այստեղ նաև անցկացվում է ամառային մշակութային փառատոն։
Նիշկա Բանիայում կան մի քանի հյուրանոցներ՝ Պարտիզան, Ռադոն, Սերբիա, Օզրեն և Թերմե։
Նիշկա Բանիան ունի Եվրոպայի ամենահին հանքային ջրերի բուժման կենտրոնի համբավ[2]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆադես, Հունաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Издаје и штампа — Републички завод за статистику Србије (ISSN 1450-9075, январь 2009) — Раздел «Общие данные», страницы № 15-19
- ↑ «Курорты Сербии. Нишка-Баня | Статья на awaytravel.ru». www.awaytravel.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
