Նիկողայոս (կոմիտ)
Նիկողայոս կոմիտ («կոմս»), Բուլղար - ազգությամբ հայ տարածքային կառավարիչ Բուլղարիայի առաջին կայսրության շրջանում։ Բուլղարական Կոմսաձագերի (Կոմիտոպուլի) կայսերական դինաստիայի հիմնադիրն է։
Կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ստեփանոս Տարոնեցու Նիկողայոսի ընտանիքը ծագում է Մեծ Հայքի Դերջանի շրջանից[1][2]: Ամուսնացած է եղել Աշոտ II թագավորի դուստր Հռիփսիմեի հետ։ Զույգն ունեցել է չորս որդիներ՝ Դավիթը, Մովսեսը և Ահարոնն ու Սամուելը, որոնք միասին հայտնի են իբրև Կոմսաձագեր (Կոմիտոպուլի, հուն.՝ Kometopouloi, «կոմսի որդիներ»)[1][2]: 970-ական թվականներին եղբայրները հաջող ապստամբություն են բարձրացնում Բյուզանդական կայսրության դեմ, որ կարճ ժամանակ առաջ նվաճել էր Բուլղարիան։ Մինչ իր եղբայրների մահը Սամուելը մնում է Բուլղարիայի անվիճարկելի առաջնորդը, կառավարելով որպես ցար 996-1014 թվականները[3]:
Ներկայացվածից բացի այլ տեղեկություն չկա Նիկողայոսի մասին։ Նա, հնարավոր է, կառավարել է նաև Սերդիկան կամ, ըստ այլ աղբյուրների, եղել է տեղական կոմսը (ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետություն)։
923 թվականին Սամուել արքան Պրեսպա լճի մոտակայքում արձանագրություն է թողել, որում հիշատակում և մեծարում է իր ծնողներին և Դավիթ եղբորը։
Տոհմածառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկողայոս (կոմիտ) | Հռիփսիմե | ||||||||||||||||||||||||||||||
Դավիթ | Մովսես | Ահարոն Կոմսաձագ | Սամուել Կոմսաձագ | ||||||||||||||||||||||||||||
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kazhdan, Alexander, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. Oxford University Press. ISBN 978-0-19-504652-6.
{{cite encyclopedia}}
: Missing or empty|title=
(օգնություն) - Lilie, Ralph-Johannes; Ludwig, Claudia; Zielke, Beate; Pratsch, Thomas, eds. (2013). Prosopographie der mittelbyzantinischen Zeit Online. Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften. Nach Vorarbeiten F. Winkelmanns erstellt (German). De Gruyter http://www.degruyter.com/view/db/pmbz.
{{cite encyclopedia}}
: Missing or empty|title=
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)