Նիկոլյա Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլյա Մինասյան ֆր.՝ Nicolas Minassian | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ավտոարշավորդ |
Nicolas Minassian Վիքիպահեստում |
Նիկոլյա Մինասյան (ֆր.՝ Nicolas Minassian, փետրվարի 28, 1973, Մարսել), հայկական ծագումով ֆրանսիացի ավտոմրցարշավորդ, Le Mans մրցաշարերի բազմակի մրցանակակիր, ֆրանսիական Ֆորմուլա 3-ի 1995 թվականի և բրիտանական Ֆորմուլա 3-ի 1997 թվականի ավտոմրցարշավների մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլյա Մինասյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական Մարսել քաղաքում։ Մի քանի տարի հաճախել է կարտինգի մարզախմբակի պարապմունքների։ Քսան տարեկան հասակում՝ 1993 թվականին սկսել է իր կարիերան ավտոսպորտում։ Այդ տարի նա, մասնակցելով Ֆրանսիայի Formula Renault ավտոմրցարշավին, դարձել է փոխչեմպիոն։ 1995 թվականին պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել Ֆրանսիայի Ֆորմուլա-3 ավտոմրցարշավում։ 1997 թվականին ֆրանսիական Promatecme թիմի կազմում հանդես գալով բրիտանական համանման մրցարշավում, շատ մոտ է եղել հաղթողի կոչումը նվաճելուն, բայց վերջին րոպեներին ձեռքից բաց է թողել հաղթանակի հնարավորությունը և բավարարվել երկրորդ տեղը գրավելով։ Նա իր ուժերը փորձել է նաև Ֆորմուլա-1-ի մրցումներում, բայց վնասվածքներ է ստացել։ Այդուհանդերձ, դրսևորելով կամք, տոկունություն ու համառություն, շարունակել է հանդես գալ ավտոարշավորդների մրցումներում և նորանոր հաջողություններ գրանցել։
1998 թվականին Մինասյանը կարողացել է նվաճել ևս մեկ ցանկալի մրցանակ՝ մասնակցելով հեղինակավոր Ֆորմուլա 3000 միջազգային մրցաշարին։ Վնասվածքները շարունակել են հետապնդել նրան, բայց աննկուն մարզիկը տեղի չի տվել, չի հանձնվել և նույնիսկ վնասվածքով՝ մասնակցել է մրցարշավների, այս անգամ արդեն՝ Kid Jensen Racing ոչ մեծ թիմի կազմում։ 1999 թվականին նա առաջնության եզրափակիչում զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ Սիլվերսթոունի մրցարշավն ավարտել հաղթողների շարքում։ 2000 թվականին նրան հրավիրել են բրիտանական հեղինակավոր Super Nova թիմ, որի կազմում երեք անգամ նվաճել է հաղթողի տիտղոսը։
2003 թվականից Նիկոլյա Մինասյանը փոխել է իր կողմնորոշումը ավտոսպորտում և սկսել է հանդես գալ ոչ թե արագության, այլ տոկունության ավտոարշավներում[1]։ Նա համարվում է ներկայումս գործող լավագույն պրոտո-դրայվերներից մեկը։ Բրիտանական Creation թիմի կազմում Նիկոլյան մի քանի փայլուն ելույթներ է ունեցել՝ մասնակցելով 24 heures du Mans (Մանի 24 ժամ) ավտոարշավներին։ Հաջողություններ է գրանցել նաև Pescarolo Sport թիմի կազմում։
2007-ից մինչև 2012 թվականը ներառյալ նա պաշտոնապես համարվել է Peugeot 908-ի ավտոմրցարշավորդը և այդ ընթացքում յոթ հաղթանակներ է տարել Լե Մանի, Մոնցի-1000 կիլոմետր, Կատալոնիա-1000 կիլոմետր և այլ ավտոարշավներում, այդ թվում՝ Բահրեյնի վեց ժամ տևողությամբ ավտոարշավում։ Անվանի մարզիկը հաջողությամբ մասնակցել է նաև FIA World Endurance Championship-ին։
Ֆորմուլա 3000-ի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվը | Թիմը | Ամրաշրջանակը | Շարժիչը | GP disputés | Pole positions | Հաղթանակները | Վատագույն շրջանն. | Հարթակները | Միավորները | Գրաված տեղը |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | West Competition | Lola T96/50 | Zytek | 11 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 13 |
1999 | Kid Jensen Racing | Lola T96/50 | Zytek | 10 | 1 | 1 | 0 | 3 | 20 | 6 |
2000 | Super Nova Racing | Lola T99/50 | Zytek | 10 | 0 | 3 | 0 | 5 | 45 | 2 |
2003 | Brand Motorsport | Lola B2/50 | Zytek | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | n.c |
(հաղթանակներ նաև Silverstone-ում՝ 1999 թ., Imola-ում, Magny-Cours-ում և Spielberg-ում՝ 2000 թ.)
24 heures du Mans-ի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Մեքենան | Թիմը | Թիմակիցները | Արդյունքը |
---|---|---|---|---|
1994 | Alpa LM-Ford | Roland Bassaler | Պատրիիկ Բուրդե / Օլիվե Կուվրոր | Abandon |
2000 | Reynard 2KQ LM-Mopar | Team Oreca | Ժան Ֆիլիպ Բելոկ / Յանիք Դալմաս | Abandon |
2002 | Dallara SP1-Judd | Team Oreca | Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան | 6 |
2003 | Courage C60-Peugeot | Pescarolo Sport | Սոյել Այարի / Էրիկ Հելարի | 9 |
2004 | Pescarolo C60-Judd | Pescarolo Sport | Սեբաստիեն Բուրդե / Էմմանուել Կոլար | Abandon |
2005 | DBA4 03S-Judd | Creation Autosportif | Ջեմի Քեմփբել Վալթեր / Էնդի Վալաս | 14 |
2006 | Pescarolo C60-Judd | Pescarolo Sport | Էմանուել Կոլար / Էրիկ Կոմա | 5 |
2007 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Մարկ Ժենե/ Ժակ Վիլենյով | Abandon |
2008 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Մարկ Ժենե/ Ժակ Վիլենյով | 2 |
2009 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Պեդրո Լամի / Քրիստիան Կլիեն | 6 |
2010 | Peugeot 908 HDi FAP | Team Peugeot Total | Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան | Abandon |
2011 | Peugeot 908 | Team Peugeot Total | Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան | 3 |
2012 | Dome S102.5-Judd | Pescarolo Team | Սեբաստիեն Բուրդե / Սեյջի Արա | Non classé |
2013 | Oreca 03-Nissan | Pecom Racing | Լուիս Պերես Կոմպո / Պիեռ Քաֆեր | 11 |
2014 | Oreca 03R-Nissan | SMP Racing | Մաուրիցիո Մեդիանի | Abandon |
2015 | BR Engineering BR01-Nissan | SMP Racing | Դեյվիդ Մարկոզով/ Մաուրիցիո Մեդիանի | 14 |
Հաղթանակներ տոկունության ավտոարշավներում
[խմբագրել | խմբագրել կոդը](որպես Peugeot 908-ի ներկայացուցիչ)
- Test du Circuit Paul-Ricard, 2007 թ. (hors championnat)
- 1 000 կիլոմետր de Monza 2007 թ.
- 1 000 կիլոմետր de Silverstone, 2007 թ. և 1 000 կիլոմետր de Silverstone 2009 թ. - 2-րդ տեղը
- Mil Milhas Brasil, 2007 թ., Autodromo José Carlos Pace|Interlagos]
- Test de Sebring International Raceway, 2008 թ. (hors championnat)
- 1 000 կիլոմետր de Catalogne, 2008 թ. (Circuit de Barcelone)
- 1 000 kilomètres de Spa, 2008 թ. և 1 000 կիլոմետր de Spa, 2009 թ. (2-րդ տեղը 2003 և 2011)
(Ծանոթություն. Նիկոլյա Մինասյանը 2-րդ տեղն է գրավել նաև 1 000 կիլոմետր Nürburgring-ում՝ 2006, 2007 և 2008 թթ., Donington Park-ում՝ 2006 թ., Petit Le Mans-ում՝ 2008, 2009 և 2011 թթ., 12 Heures de Sebring-ում՝ 2010 թ., 3-րդ տեղ՝ 6 Heures du Castellet-ում՝ 2011 և 2012 թթ.
Եվս մեկ հիշարժան հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը](Championnat FIA des voitures de sport)
- 2 Heures 30 d'Estoril 2002 (Oreca թիմի կազմում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (Ֆրանսերեն) F3000 Brand Motosport au complet Արխիվացված 2003-05-16 Wayback Machine pitstop.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Մինասյան» հոդվածին։ |
|