Նիկոլյա Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկոլյա Մինասյան
ֆր.՝ Nicolas Minassian
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1973(1973-02-28) (51 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունավտոարշավորդ
 Nicolas Minassian Վիքիպահեստում

Նիկոլյա Մինասյան (ֆր.՝ Nicolas Minassian, փետրվարի 28, 1973(1973-02-28), Մարսել), հայկական ծագումով ֆրանսիացի ավտոմրցարշավորդ, Le Mans մրցաշարերի բազմակի մրցանակակիր, ֆրանսիական Ֆորմուլա 3-ի 1995 թվականի և բրիտանական Ֆորմուլա 3-ի 1997 թվականի ավտոմրցարշավների մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլյա Մինասյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական Մարսել քաղաքում։ Մի քանի տարի հաճախել է կարտինգի մարզախմբակի պարապմունքների։ Քսան տարեկան հասակում՝ 1993 թվականին սկսել է իր կարիերան ավտոսպորտում։ Այդ տարի նա, մասնակցելով Ֆրանսիայի Formula Renault ավտոմրցարշավին, դարձել է փոխչեմպիոն։ 1995 թվականին պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել Ֆրանսիայի Ֆորմուլա-3 ավտոմրցարշավում։ 1997 թվականին ֆրանսիական Promatecme թիմի կազմում հանդես գալով բրիտանական համանման մրցարշավում, շատ մոտ է եղել հաղթողի կոչումը նվաճելուն, բայց վերջին րոպեներին ձեռքից բաց է թողել հաղթանակի հնարավորությունը և բավարարվել երկրորդ տեղը գրավելով։ Նա իր ուժերը փորձել է նաև Ֆորմուլա-1-ի մրցումներում, բայց վնասվածքներ է ստացել։ Այդուհանդերձ, դրսևորելով կամք, տոկունություն ու համառություն, շարունակել է հանդես գալ ավտոարշավորդների մրցումներում և նորանոր հաջողություններ գրանցել։

1998 թվականին Մինասյանը կարողացել է նվաճել ևս մեկ ցանկալի մրցանակ՝ մասնակցելով հեղինակավոր Ֆորմուլա 3000 միջազգային մրցաշարին։ Վնասվածքները շարունակել են հետապնդել նրան, բայց աննկուն մարզիկը տեղի չի տվել, չի հանձնվել և նույնիսկ վնասվածքով՝ մասնակցել է մրցարշավների, այս անգամ արդեն՝ Kid Jensen Racing ոչ մեծ թիմի կազմում։ 1999 թվականին նա առաջնության եզրափակիչում զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ Սիլվերսթոունի մրցարշավն ավարտել հաղթողների շարքում։ 2000 թվականին նրան հրավիրել են բրիտանական հեղինակավոր Super Nova թիմ, որի կազմում երեք անգամ նվաճել է հաղթողի տիտղոսը։

Nicolas Minassian sur la Peugeot 908 HDi FAP lors des 24 Heures du Mans 2008.

2003 թվականից Նիկոլյա Մինասյանը փոխել է իր կողմնորոշումը ավտոսպորտում և սկսել է հանդես գալ ոչ թե արագության, այլ տոկունության ավտոարշավներում[1]։ Նա համարվում է ներկայումս գործող լավագույն պրոտո-դրայվերներից մեկը։ Բրիտանական Creation թիմի կազմում Նիկոլյան մի քանի փայլուն ելույթներ է ունեցել՝ մասնակցելով 24 heures du Mans (Մանի 24 ժամ) ավտոարշավներին։ Հաջողություններ է գրանցել նաև Pescarolo Sport թիմի կազմում։

2007-ից մինչև 2012 թվականը ներառյալ նա պաշտոնապես համարվել է Peugeot 908-ի ավտոմրցարշավորդը և այդ ընթացքում յոթ հաղթանակներ է տարել Լե Մանի, Մոնցի-1000 կիլոմետր, Կատալոնիա-1000 կիլոմետր և այլ ավտոարշավներում, այդ թվում՝ Բահրեյնի վեց ժամ տևողությամբ ավտոարշավում։ Անվանի մարզիկը հաջողությամբ մասնակցել է նաև FIA World Endurance Championship-ին։

Ֆորմուլա 3000-ի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Թիմը Ամրաշրջանակը Շարժիչը GP disputés Pole positions Հաղթանակները Վատագույն շրջանն. Հարթակները Միավորները Գրաված տեղը
1998 West Competition Lola T96/50 Zytek 11 0 0 0 0 5 13
1999 Kid Jensen Racing Lola T96/50 Zytek 10 1 1 0 3 20 6
2000 Super Nova Racing Lola T99/50 Zytek 10 0 3 0 5 45 2
2003 Brand Motorsport Lola B2/50 Zytek 1 0 0 0 0 0 n.c

(հաղթանակներ նաև Silverstone-ում՝ 1999 թ., Imola-ում, Magny-Cours-ում և Spielberg-ում՝ 2000 թ.)

24 heures du Mans-ի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մեքենան Թիմը Թիմակիցները Արդյունքը
1994 Alpa LM-Ford Roland Bassaler Պատրիիկ Բուրդե / Օլիվե Կուվրոր Abandon
2000 Reynard 2KQ LM-Mopar Team Oreca Ժան Ֆիլիպ Բելոկ / Յանիք Դալմաս Abandon
2002 Dallara SP1-Judd Team Oreca Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան 6
2003 Courage C60-Peugeot Pescarolo Sport Սոյել Այարի / Էրիկ Հելարի 9
2004 Pescarolo C60-Judd Pescarolo Sport Սեբաստիեն Բուրդե / Էմմանուել Կոլար Abandon
2005 DBA4 03S-Judd Creation Autosportif Ջեմի Քեմփբել Վալթեր / Էնդի Վալաս 14
2006 Pescarolo C60-Judd Pescarolo Sport Էմանուել Կոլար / Էրիկ Կոմա 5
2007 Peugeot 908 HDi FAP Team Peugeot Total Մարկ Ժենե/ Ժակ Վիլենյով Abandon
2008 Peugeot 908 HDi FAP Team Peugeot Total Մարկ Ժենե/ Ժակ Վիլենյով 2
2009 Peugeot 908 HDi FAP Team Peugeot Total Պեդրո Լամի / Քրիստիան Կլիեն 6
2010 Peugeot 908 HDi FAP Team Peugeot Total Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան Abandon
2011 Peugeot 908 Team Peugeot Total Ֆրանկ Մոնտանի / Ստեֆան Սարազան 3
2012 Dome S102.5-Judd Pescarolo Team Սեբաստիեն Բուրդե / Սեյջի Արա Non classé
2013 Oreca 03-Nissan Pecom Racing Լուիս Պերես Կոմպո / Պիեռ Քաֆեր 11
2014 Oreca 03R-Nissan SMP Racing Մաուրիցիո Մեդիանի Abandon
2015 BR Engineering BR01-Nissan SMP Racing Դեյվիդ Մարկոզով/ Մաուրիցիո Մեդիանի 14

Հաղթանակներ տոկունության ավտոարշավներում[խմբագրել | խմբագրել կոդը]

(որպես Peugeot 908-ի ներկայացուցիչ)

  • Test du Circuit Paul-Ricard, 2007 թ. (hors championnat)
  • 1 000 կիլոմետր de Monza 2007 թ.
  • 1 000 կիլոմետր de Silverstone, 2007 թ. և 1 000 կիլոմետր de Silverstone 2009 թ. - 2-րդ տեղը
  • Mil Milhas Brasil, 2007 թ., Autodromo José Carlos Pace|Interlagos]
  • Test de Sebring International Raceway, 2008 թ. (hors championnat)
  • 1 000 կիլոմետր de Catalogne, 2008 թ. (Circuit de Barcelone)
  • 1 000 kilomètres de Spa, 2008 թ. և 1 000 կիլոմետր de Spa, 2009 թ. (2-րդ տեղը 2003 և 2011)

(Ծանոթություն. Նիկոլյա Մինասյանը 2-րդ տեղն է գրավել նաև 1 000 կիլոմետր Nürburgring-ում՝ 2006, 2007 և 2008 թթ., Donington Park-ում՝ 2006 թ., Petit Le Mans-ում՝ 2008, 2009 և 2011 թթ., 12 Heures de Sebring-ում՝ 2010 թ., 3-րդ տեղ՝ 6 Heures du Castellet-ում՝ 2011 և 2012 թթ.

Եվս մեկ հիշարժան հաղթանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Championnat FIA des voitures de sport)

  • 2 Heures 30 d'Estoril 2002 (Oreca թիմի կազմում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Ֆրանսերեն) F3000 Brand Motosport au complet Արխիվացված 2003-05-16 Wayback Machine pitstop.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլյա Մինասյան» հոդվածին։