Նիկոլաս Թեոդորու
Նիկոլաս Թեոդորու | |
---|---|
հուն․՝ Νικόλας Θεοδώρου | |
Պետություն(ներ) | Հունաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան |
Կոչում | գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ[2] |
Ներկայիս վարկանիշ | 2617 |
ՖԻԴԵ համար | 4262875 |
365chess | Nikolas_Theodorou |
Chesstempo համար | 211184 |
ICCF համար | 211184 |
Նիկոլաս Թեոդորու ( հուն․՝ Νικόλας Θεοδώρου. սեպտեմբերի 17, 2000, Աթենք, Հունաստան), հույն երիտասարդ շախմատիստ, գրոսմայստեր (2021 թ .), շախմատի օլիմպիադայի անհատական արծաթե մեդալակիր (2022 թ .):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2000 թվականին Աթենքում։ 2006 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ռեթիմնո շրջանի Ացիպոպուլո քաղաքը, որտեղ էլ նա ավարտել է տարրական դպրոցը[3]։ Այնուհետև ուսումը բարձր առաջադիմությամբ շարունակել է Ռեթիմնոյի փորձարարական ավագ դպրոցում, միաժամանակ հաճախել այդ քաղաքում գործող շախմատի ակումբի պարապմունքներին։ 2015 թվականին դարձել է Չանիայի շախմատի ակադեմիայի ուսանող։
Նիկոլաս Թեոդորուն մասնակցել է բազմաթիվ համահելլենական և միջազգային շախմատային մրցաշարերի։ 2022 թվականին Սենթ Լուիսի համալսարանի շախմատի թիմի կազմում առաջին տեղն է գրավել ԱՄՆ-ի քոլեջների շախմատի մրցումներում։
Հունաստանի հավաքականի կազմում 2017 թվականին մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը[4], 2022 թվականին՝ Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված շախմատային 44-րդ օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքներից մեկը և անհատական ցուցանիշներով արժանացել արծաթե մեդալի[5]։
2016 թվականին նա արժանացել է ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի (IM) կոչման, հինգ տարի անց ստացել ՖԻԴԵ-ի գրոսմայստերի (GM) կոչում։
2022 թվականի մայիսին Նիկոլաս Թեոդորուն ավարտել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի համալսարանը ֆիզիկայի ու մաթեմատիկայի բակալավրի աստիճանով և ընդունվել այդ նույն համալսարանի ասպիրանտուրան Biostatistics & Health Analytics ծրագրում և նորացված լրիվ կրթաթոշակով՝ շարունակելու է իր մասնակցությունը համալսարանի շախմատի թիմի մրցելույթներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Theodorou, Nikolas
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ U.S. CHESS CHAMPS HOME OF U.S. CHAMPIONSHIP CHESS & THE COUNTRY’S TOP PLAYERS
- ↑ «OlimpBase :: European Men's Team Chess Championship :: Nikolas Theodorou». www.olimpbase.org.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 44th Olympiad Chennai 2022». chess-results.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Նիկոլաս Թեոդորու շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Nikolas Theodorou chess games at 365Chess.com
|