Նիկոլայ Սլյունկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Սլյունկով
բելառուս․՝ Мікалай Мікітавіч Слюнькоў
Ծնվել էապրիլի 26, 1929(1929-04-26)[1]
ԾննդավայրՀորոդեց, Ռոհաչևսկի շրջան, Բոբրույսկիյ օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2022(2022-08-09) (93 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲելառուսի պետական ագրարային համալսարան և Q18665955?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲելառուսի Հանրապետության խորհրդի անդամ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո
ԵրեխաներԻնեսա Սլյունկովա, Svetlana Sliunkova? և Sergey Slyunkov?

Նիկոլայ Նիկիտովիչ Սլյունկով (ռուս.՝ Николай Никитович Слюньков, ապրիլի 26, 1929(1929-04-26)[1], Հորոդեց, Ռոհաչևսկի շրջան, Բոբրույսկիյ օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2022(2022-08-09), Մինսկ, Բելառուս), խորհրդային կուսակցական, պետական գործիչ, «սոցիալիստական աշխատանքի հերոս» (1974), ԲԽՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող (1972), ԽՄԿԿ անդամ (1954

1962 թվականին ավարտել է Գյուղատնտեսության մեխանիզացիայի բելառուսական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1950 թվականից, Մինսկի տրակտորների գործարանում (վարպետի օգնական, վարպետ, տեղամասի պետ, գործարանի արհտեղկոմի նախագահ)։ 1960-1965 թվականներին եղել է Մինսկի պահեստամասերի գործարանի, ապա Մինսկի տրակտորների գործարանի տնօրեն, Մինսկի արտադրական տրակտորային միավորման գլխավոր տնօրեն։ 1972 թվականին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի (ԲԿԿ) մինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1974-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1983 թվականի հունվարին ընտրվել է ԲԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, ԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի բյուրոյի անդամ։ Եղել է ԽՍՀՄ, 7-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1983—1987 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի (1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 425