Նիկոլայ Սլյունկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Սլյունկով
բելառուս․՝ Мікалай Мікітавіч Слюнькоў
Ծնվել էապրիլի 26, 1929(1929-04-26) (90 տարեկան)
ԾննդավայրGorodets, Rahačoŭ District, Q2034951?, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունBelarusian State Agrarian Technical University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԲելառուսի Հանրապետության խորհրդի անդամ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԿենտկոմի Պոլիտբյուրո

Նիկոլայ Նիկիտովիչ Սլյունկով (ապրիլի 26 1929 թվական, գյուղ Գորոդեց, Գոմելի մարզի Ռոգաչովի շրջանում), խորհրդային կուսակցական, պետական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1974), ԲՍՍՀ արդյունաբերության վաստակավոր աշխատող (1972 թվականից), ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։ 1962 թվականին ավարտել է գյուղատնտեսության մեխանիզացիայի բելառուսական ինստիտուտը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1950 թվականից, Մինսկի տրակտորների գործարանում (վարպետի օգնական, վարպետ, տեղամասի պետ, գործարանի արհտեղկոմի նախագահ)։ 1960-1965 թվականներին՝ Մինսկի պահեստամասերի գործարանի, ապա Մինսկի տրակտորների գործարանի տնօրեն, Մինսկի արտադրական տրակտորային միավորման գլխավոր տնօրեն։ 1972 թվականին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի (ԲԿԿ) մինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1974-1983 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1983 թվականի հունվարից Սլյունկովը ընտրվել է ԲԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, ԲԿԿ ԿԿ-ի և ԿԿ-ի բյուրոյի անդամ։ ԽՍՀՄ, 7-րդ, 11-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր է, 1984 թվականից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1971)։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 425 CC-BY-SA-icon-80x15.png