Նիկոլ Ֆոքս
Նիկոլ Ֆոքս անգլ.՝ Nicole Fox | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1991 |
Ծննդավայր | Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Ազգություն | ամերիկացի, ֆրանսիացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի |
Նիկոլ Արիանա Ֆոքս (մարտի 6, 1991, Louisville, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի և ֆրանսիացի նորաձևության մոդել և դերասանուհի։ Հայտնի դարձավ, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի տասներեքերորդ սեզոնը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլ Ֆոքսը ավարտել է Միապետ ավագ դպրոցը Կոլորադոյում[1]։ 2009 թվականին սովորել է Կոլորադոյի համալսարանում՝ արվեստի բաժնում։ Նա ցանկանում էր դառնալ արվեստագետ, լրագրող և մոդել[2]։
Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա հանդիպել էր մի լուսանկարչի, ով խորհուրդ էր տվել Ֆոքսին մասնակցել հեռուստաշոուին, որովհետև շոուի 12-րդ սեզոնի երկրորդ տեղ գրաված Էլիսոն Հարվարդը նույնպես արվեստագետ էր։ Ֆոքսը համաձայնվում է և փորձում է իր ուժերը Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի 13-րդ սեզոնում[3]։ Հեռուստաշոուի այդ սեզոնը հատուկ 170 սանտիմետր և ավելի ցածր մոդելների համար էր[2]։ Ունենալով տվյալների ամենաբարձր պահանջարկը, նա դարձավ 14 ֆինալիստներից մեկը։
Մրցույթի ընթացքում հաղթել է երկու մարտահրավերներ և ունեցել երեք շաբաթվա լավագույն լուսանկար։ Ունենալով ամաչկոտ և տարօրինակ բնավորություն՝ նա մրցույթի ամենավառ և ուժեղ անհատականություն ունեցող մասնակիցներից էր։ Վերջնական ժյուրիի քննադատությունների ժամանակ գնահատվեց Ֆոքսի լուսանկարները և անցուղային քայլվածքը։ Արդյունքում նա հաղթեց մրցույթը[2] ՝ անցնելով ֆինալիստ Լաուրա Կիրկպատրիկին, ով նույնպես ժյուրիների սիրելին էր։ Կիրկպատրիկը արտահայտվեց Ֆոքսի մասին. «Կարծում են, որ նա հաղթեց իր լուսանկարների ուժեղ լինելու պատճառով։ Ժյուրիների մոտ նա իրեն ճիշտ էր պահում և նրանք համարում էին Ֆոքսին կատարյալ»[4]։ Իսկ Ֆոքսը խոսեց իր հաղթանակի մասին[5].
Որպես մրցանակ Ֆոքսը ստացավ 100,000 դոլարանոց պայմանագիր Cover Girl կոսմետիկայի հետ, պայմանագիր Wilhelmina Models մոդելային գործակալության հետ[1], ինչպես նաև հայտնվեց Seventeen ամսագրի շապիկին և ամսագրի վեց էջերում։ Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսը ասեց Ֆոքսին. «Դու աստղ ես։ Դու ունե՛ս ԴԱ»[1]։
Մոդելային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոքսն այժմ ստորագրել է պայմանագիր Paragon Models գործակալության հետ Մեխիկոյում։ Հայտնվել է Illiterate, More և OK! ամսագրերի շապիկներին։ Հայտնվել է Wild Fox Couture 2010 հավաքածուի ցուցադրությանը[6]։ Աշխատել է Նիկոլ Ռիչիի հավաքածուի ցուցադրությանը։ 2010 թվականին տարածվեցին լուրեր, որ Ֆոքսը պետք է գովազդի դիզայներ Ալեքսանդր Մակքուինի աշուն/ամառ հավաքածուին, սակայն լուրերը չեզոքացան, երբ Ֆոքսն ու Մակքուինը հաստատեցին դրա ոչ ճիշտ լինելը[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոքսը նաև դերասանուհի է և խաղացել է մի շարք ֆիլմերում՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Warren, Kathrine (2009 թ․ նոյեմբերի 18). «Nicole Fox Of Louisville Wins America's Next Top Model». The Huffington Post. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Meltzer, Erica (2009 թ․ նոյեմբերի 18). «CU-Boulder's Nicole Fox wins 'America's Next Top Model». Daily Camera. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «ANTM Cycle 13 Winner Nicole Fox on Regis & Kelly». Regis and Kelly Show. 2009 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Rocchio, Christopher (2009 թ․ նոյեմբերի 20). «Exclusive: Laura Kirkpatrick talks about "America's Next Top Model"». Reality TV World. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Catlin, Roger (2009 թ․ նոյեմբերի 19). «Nicole is "Top Model"». The Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ http://www.stylelist.com/2010/01/29/americas-next-top-model-winner-nicole-fox-will-not-be-in-alexander-mcqueen-ad-campaign/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլ Ֆոքս Internet Movie Database կայքում
- Q&A with Nicole Fox Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
|