Նիկոլ Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլ Ֆոքս
անգլ.՝ Nicole Fox
Ծնվել էմարտի 6, 1991
ԾննդավայրԿոլորադո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի, ֆրանսիացի
Մասնագիտությունմոդել, դերասանուհի

Նիկոլ Արիանա Ֆոքս (մարտի 6, 1991(1991-03-06), Louisville, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի և ֆրանսիացի նորաձևության մոդել և դերասանուհի։ Հայտնի դարձավ, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի տասներեքերորդ սեզոնը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Ֆոքսը ավարտել է Միապետ ավագ դպրոցը Կոլորադոյում[1]։ 2009 թվականին սովորել է Կոլորադոյի համալսարանում՝ արվեստի բաժնում։ Նա ցանկանում էր դառնալ արվեստագետ, լրագրող և մոդել[2]։

Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հանդիպել էր մի լուսանկարչի, ով խորհուրդ էր տվել Ֆոքսին մասնակցել հեռուստաշոուին, որովհետև շոուի 12-րդ սեզոնի երկրորդ տեղ գրաված Էլիսոն Հարվարդը նույնպես արվեստագետ էր։ Ֆոքսը համաձայնվում է և փորձում է իր ուժերը Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի 13-րդ սեզոնում[3]։ Հեռուստաշոուի այդ սեզոնը հատուկ 170 սանտիմետր և ավելի ցածր մոդելների համար էր[2]։ Ունենալով տվյալների ամենաբարձր պահանջարկը, նա դարձավ 14 ֆինալիստներից մեկը։

Մրցույթի ընթացքում հաղթել է երկու մարտահրավերներ և ունեցել երեք շաբաթվա լավագույն լուսանկար։ Ունենալով ամաչկոտ և տարօրինակ բնավորություն՝ նա մրցույթի ամենավառ և ուժեղ անհատականություն ունեցող մասնակիցներից էր։ Վերջնական ժյուրիի քննադատությունների ժամանակ գնահատվեց Ֆոքսի լուսանկարները և անցուղային քայլվածքը։ Արդյունքում նա հաղթեց մրցույթը[2] ՝ անցնելով ֆինալիստ Լաուրա Կիրկպատրիկին, ով նույնպես ժյուրիների սիրելին էր։ Կիրկպատրիկը արտահայտվեց Ֆոքսի մասին. «Կարծում են, որ նա հաղթեց իր լուսանկարների ուժեղ լինելու պատճառով։ Ժյուրիների մոտ նա իրեն ճիշտ էր պահում և նրանք համարում էին Ֆոքսին կատարյալ»[4]։ Իսկ Ֆոքսը խոսեց իր հաղթանակի մասին[5].

Aquote1.png Երբեմն ես մտածում էի, որ չէի դիմանա այս մրցակցությանը։ Հիշում եմ նախընտրական փուլի օրը, երբ ես այն անցնելուց հետո գնացի տուն և արտասվեցի և ասում էի ինքս ինձ. «Ի՞նչ ունեմ ես իմ ներսում»։ Եվ ես կարծում էի, որ չեմ հասնի հաջողության իմ այսպիսի բնավորությամբ։ Այո, ես այսպիսին եմ և ես Ամերիկայի հաջորդ թոփ մոդելն եմ։ Aquote2.png

Որպես մրցանակ Ֆոքսը ստացավ 100,000 դոլարանոց պայմանագիր Cover Girl կոսմետիկայի հետ, պայմանագիր Wilhelmina Models մոդելային գործակալության հետ[1], ինչպես նաև հայտնվեց Seventeen ամսագրի շապիկին և ամսագրի վեց էջերում։ Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսը ասեց Ֆոքսին. «Դու աստղ ես։ Դու ունե՛ս ԴԱ»[1]։

Մոդելային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոքսն այժմ ստորագրել է պայմանագիր Paragon Models գործակալության հետ Մեխիկոյում։ Հայտնվել է Illiterate, More և OK! ամսագրերի շապիկներին։ Հայտնվել է Wild Fox Couture 2010 հավաքածուի ցուցադրությանը[6]։ Աշխատել է Նիկոլ Ռիչիի հավաքածուի ցուցադրությանը։ 2010 թվականին տարածվեցին լուրեր, որ Ֆոքսը պետք է գովազդի դիզայներ Ալեքսանդր Մակքուինի աշուն/ամառ հավաքածուին, սակայն լուրերը չեզոքացան, երբ Ֆոքսն ու Մակքուինը հաստատեցին դրա ոչ ճիշտ լինելը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոքսը նաև դերասանուհի է և խաղացել է մի շարք ֆիլմերում՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Warren Kathrine (2009-11-18)։ «Nicole Fox Of Louisville Wins America's Next Top Model»։ The Huffington Post։ Վերցված է 2009-11-24 
  2. 2,0 2,1 2,2 Meltzer, Erica (2009-11-18)։ «CU-Boulder's Nicole Fox wins 'America's Next Top Model»։ Daily Camera։ Վերցված է 2009-11-19 
  3. «ANTM Cycle 13 Winner Nicole Fox on Regis & Kelly»։ Regis and Kelly Show։ 2009-11-19։ Վերցված է 2010-02-15 
  4. Rocchio Christopher (2009-11-20)։ «Exclusive: Laura Kirkpatrick talks about "America's Next Top Model"»։ Reality TV World։ Վերցված է 2009-11-25 
  5. Catlin Roger (2009-11-19)։ «Nicole is "Top Model"»։ The Hartford Courant։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2009-11-24 
  6. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-21-ին։ Վերցված է 2015-09-23 
  7. http://www.stylelist.com/2010/01/29/americas-next-top-model-winner-nicole-fox-will-not-be-in-alexander-mcqueen-ad-campaign/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]