Նիդերլանդների ազգային պարկերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդների ազգային պարկեր (նիդ՝. Nationaal parken in Nederland) - Նիդերլանդների պետության կողմից պահպանվող ցամաքային կամ ջրային տարածքներ, որոնք զբաղեցնում են առնվազն 10 քառակուսի կիլոմետր մակերես և և ունեն մակերևույթի, բուսական, կանդանական աշխարհների յուրահատկություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներում առաջին երկու պարկերն ստեղծվել են 1930-ական թվականներին, մասնավոր կազմակերպությունների կողմից։ Օրենսդրորեն առաջին ազգային պարկը՝ Schiermonnikoog-ը, հիմնադրվել է 1989 թվականին։ Ներկայումս Նիդերլանդների եվրոպական տարածքում գործում է քսան ազգային պարկ[1], որոնցից միայն 17-ն են պաշտոնապես ստացել ազգային պարկի կարգավիճակ[2]։ Այդ 20 ազգային պարկերն ընդհանուր առմամբ զբաղեցնում են 135.030 հեկտար տարածք, որը կազմում է Նիդերլանդների ամբողջ տարածքի ավելի քան 3 տոկոսը։ Բացի այդ, վեց ազգային պարկեր էլ ստեղծվել են անդրծովյան տարածքներում՝ Կարիբյան ծովի ավազանում, Անթիլյան կղզիների՝ նախկինում Նիդերլանդներին պատկանած մասում։

Ստորև ներկայացված են Նիդերլանդների ազգային պարկերը։

Նիդերլանդների ազգային պարկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Պրովինցիան Մակերեսը (հա) Հիմնադրման տարեթիվը Տեղը քարտեզի վրա Տեսարան
Վելյուվեզոմ ազգային պարկ Գելդերլանդ
6'000
Դե Հոգե Վելյուվե ազգային պարկ Գելդերլանդ
5'500
Սխիմերմոնիկոգ ազգային պարկ Ֆրիսլանդ
5'400
Դվինգլդերվելդ ազգային պարկ Դրենտե
3'700
Վերիբեն-Վիդեն ազգային պարկ Օվերիյսել
10'500
Դե Գրոտե Պել ազգային պարկ Լիմբուրգ, Հյուսիսային Բրաբանտ
1'340
Դե Բիսբոս ազգային պարկ Հյուսիսային Բրաբանտ, Հարավային Հոլանդիա
9'000
Զյոդ Կեննեմերլանդ ազգային պարկ Հյուսիսային Հոլանդիա
3'800
Դե Մեյնվեգ ազգային պարկ Լիմբուրգ
1'700
Դե Մասդեյնեն ազգային պարկ Լիմբուրգ
4'200
Դրենտս-Ֆրիսե Վոլդ ազգային պարկ Ֆրիսիա
6'100
Դե Զոմ-Կալմտհաուտսե Հեյդե ազգային պարկ Հյուսիսային Բրաբանտ
3'750
Դեյնեն վան Տեսել ազգային պարկ Հյուսիսային Հոլանդիա
4'300
Դե Լոնսե են Դրյունենսե Դյոյնեն ազգային պարկ Հյուսիսային Բրաբանտ
3'400
Օստերսխելդե ազգային պարկ Զելանդիա
37'000
Դրենտսե Ա ազգային պարկ Դրենտե
10'600
Լաուերսմեր ազգային պարկ Գրոնինգեն, Ֆրիսլանդիա
6'000
Ուտրեխտսե Հյովելրոգ ազգային պարկ Ուտրեխտ
6'000
[[Սալանդսե Հյովելրոգ ազգային պարկ Օվերեյսել
2'740
Ալդե Ֆեանեն ազգային պարկ Ֆրիսլանդիա
4'000
Ընդամենը 135'030

Կարիբյան Հոլանդիայի ազգային պարկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն վերոնշյալ 20Նիդերլանդների ազգային պարկեր ազգային պարկերի՝ Կարիբյան Հոլանդիայում ստեղծվել են հետևյալ 6 ազգային պարկերը.

Անվանումը Վայրը Մակերեսը (հա) Հիմնադրման տարեթիվը Տեղը քարտեզի վրա Տեսարան
Բոնեյրե ազգային ծովային պարկ Բոնեյրե կղզի
2'600
Վաշինգտոն Սլագբաի ազգային պարկ Բոնեյրե կղզի
5'600
Սինտ Էուստատիուս ազգային ծովային պարկ Սինտ Էուստատիուս կղզի
2'750
Կուիլ Բովեն ազգային պարկ Սինտ Էուստատիուս կղզի
340
Սաբա ազգային ծովային պարկ Սաբա
1'300
Սաբա ազգային ցամաքային պարկ Սաբա կղզի
43

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]